Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփիչ խորհրդակցություն

Ամփոփիչ խորհրդակցություն 31.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 30֊ին՝ ուշ երեկոյան, անց է կացվել ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՎԿԱԿ, Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի, ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Ամփոփվել են օրվա ընթացքում իրականացված աշխատանքները, տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել գույքագրման հանձնաժողովի մասնակցությամբ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել գույքագրման հանձնաժողովի մասնակցությամբ 30.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Մարզի ղեկավարը ծանոթացել է հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:

Անցկացվել է օպերատիվ շտաբի ընդլայնված նիստ

Անցկացվել է օպերատիվ շտաբի ընդլայնված նիստ 30.05.2024

Մայիսի 29֊ին անց է կացվել օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը, այլ պաշտոնատար անձինք։ Նախարարին զեկուցվել են օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մարզպետն անցկացրել է ամփոփիչ խորհրդակցություն

Մարզպետն անցկացրել է ամփոփիչ խորհրդակցություն 30.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 29-ին՝ ուշ երեկոյան, անց է կացվել ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի այլ պատասխանատու աշխատակիցներ։

Օպերատիվ շտաբն ամփոփել է օրվա աշխատանքները

Օպերատիվ շտաբն ամփոփել է օրվա աշխատանքները 29.05.2024

Ալավերդու համայնքապետարանում անց է կացվել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու պաշտոնյաներ։ Նիստին մասնակցել է նաև Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։

Հարգանքի տուրք Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին 29.05.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր այրեր, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ և բազմաթիվ լոռեցիներ մայիսի 28-ին «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ մասնակցել են Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 106-ամյակին նվիրված միջոցառմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 16:50:00