Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, հիմնադրամի «ԵՄ-ն հանուն կանանաց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանին, վերջինիս «ԵՄ-ն հանուն կանանաց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի համակարգող Աստղիկ Հովհաննիսյանին, այլ ներկայացուցիչների:

Շնորհակալագիր՝ միջազգային մրցույթներում Լոռու մարզը պատվով ներկայացնելու համար 13.04.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրով պարգևատրեց ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի, միջազգային մրցույթներում Լոռու մարզը պատվով ներկայացնելու, 2020թ.լավագույն ոճաբան ճանաչվելու և աշխարհահռչակ ոճաբան Գեորգի Կոտի հայտարարած մրցույթում՝ որպես սանրվածքների նկարիչ-մոդելավորող, «Ոսկե դիպլոմի» արժանանալու համար: Մարզի ղեկավարը Ա. Խուդադյանին մաղթեց աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: Վերջինս իր հերթին երախտագիտություն հայտնեց գնահատանքի համար:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 13.04.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչ խորհրդակության օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը շնորհավորեց մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի (կենսագրությունը՝ այստեղ՝ http://lori.mtad.am/structure/bio/924/):

Բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին 12.04.2021
Ապրիլի 9-11-ը ՀՀ Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորի բռնցքամարտի մանապատանեկան մարզադպրոցում անցկացվեց արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված 2007-2010թթ ծնված պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը: Կարևորելով մրցաշարի խորհուրդը՝ Ք. Նիկողոսյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին: Վերջիններիս մարզպետի տեղակալը նաև պատվոգրեր հանձնեց:

Ոռոգման սեզոնի ընթացում կապահովվի գյուղացիական տնտեսությունների անխափան ջրամատակարարումը 12.04.2021
Գյուղացիական տնտեսությունների ոռոգման շրջանին զուգահեռ՝ Լոռու մարզում մեկնարկել են ջրանցքների մաքրման աշխատանքները: Գարնան նախապատրաստական և ջրանցքների մաքրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները եղել են ՋՕԸ Օձունի մասնաճյուղում: Այս պահի դրությամբ ամբողջությամբ մաքրվել են.

Քննարվեցին ընթացիկ հարցեր 09.04.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրանը խորհրդակցություն անցկացրեց ուժային կառույցների մարզային ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը կարևորեց վերջիններիս հետ առավել սերտ համագործակցությունը և նման ձևաչափով պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու անրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում քննարվեցին ընթացիկ մի շարք հարցեր: