Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը

Ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը 15.11.2019

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանում անցկացրին հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, մարզի արտադրություն ու արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ։ Մինչ քննարկման մեկնարկը Կորպորացիայի ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ՝ ներկայացնելով այցի նպատակը և կառույցի կողմից առաջարկվող պրոդուկտները: Գ. Մարկոսյանը, կարևորելով նման բովանդակությամբ հանդիպման կազմակերպումը, հայտնեց մարզի ղեկավարի և իր անվերապահ աջակցությունը Լոռու մարզի սոցիալ-տնտեսակական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 14.11.2019

Նոյեմբերի 9-11-ը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այցով եղել է Իրանի իսլամական հանրապետության Մազանդարան նահանգում՝ բարձր ընդունելության արժանանալով ոչ միայն տեղի նահանգային իշխանությունների, այլև հայ համայնքի ու տեղի գործարարների կողմից: Այցի առաջին օրը ընդունելություն է կազմակերպվել Մազանդարանի նահանգապետարանում: Նահանգապետ Ահմադ Հոսեյն Զադեգանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև նահանգապետարանի պաշտոնյաներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ Ա. Հոսեյն Զադեգանը շնորհակալություն է հայտնել հարվերը չմերժելու համար՝ հույս հայտնելով, որ առաջին քայլը հարթակ կդառան հետագա այցերի ու առավել սերտ համագործակցության համար:

ՇՈՒՐՋ 675 ՄԼՆ ԴՐԱՄԸ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ 121 ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ՇՈՒՐՋ 675 ՄԼՆ ԴՐԱՄԸ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ 121 ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ 14.11.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով 1,291,572.0 հազ. դրամ կուղղվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674,782.0 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

Ուսուցողական սեմինար. «Սննդի արդյունաբերությունից ստացված կերային մնացորդների օգտագործումը խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար»

Ուսուցողական սեմինար. «Սննդի արդյունաբերությունից ստացված կերային մնացորդների օգտագործումը խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար» 14.11.2019

Լոռու մարզպետարանի, ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն(FAO) համագործակցությամբ, համալարանի Վանաձորի մասնաճյուղում նոյեմբերի 13-ին կազմակերպվել է «Սննդի արդյունաբերությունից ստացված կերային մնացորդների օգտագործումը խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար» ուսուցողական սեմինար, որին մասնակցում էին ինչպես Լոռու մարզի, այնպես էլ՝ հանրապետության այլ մարզերի ֆերմերային տնտեսության ներկայացուցիչները: Սեմինարն անց է կացրել, ՀԱԱՀ–ի անասնաբուծության դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, FAՕ-ի խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման գծով խորհրդատու Ժ. Չիրչյանը: Սեմինար պարապմունքի նպատակն էր՝ ֆերմերների մասնագիտական գիտելիքների և որակավորման բարձրացումը:

Աշխատանքների իրականացման ընթացքում տեխնիկական որոշակի խնդիրներ են ծագում, իսկ այդ հարցում նրանց աջակցում է մարզի ղեկավարը. Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնա

Աշխատանքների իրականացման ընթացքում տեխնիկական որոշակի խնդիրներ են ծագում, իսկ այդ հարցում նրանց աջակցում է մարզի ղեկավարը. Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնա 14.11.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հյուրերն էին «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնադիր-տնօրեն Էմմա Պետրոսյանը և փոխտնօրեն Վաղինակ Կարապետյանը: Մարզի ղեկավարն այս տարվա հունիսին սիրով մասնակից էր դարձել հկ-ի հետ համագործակցությամբ Վանաձորի կիրճում կազմակերպված Pedal to the Medal հեծանվային մրցարշավին, հավանության արժանացրել երիտասարդների նախաձեռնողականությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարի կյանքի կոչմանը: Երիտասարդները եկել էին Անդրեյ Ղուկասյանին ներկայացնելու ծրագրի ուղղությամբ այս ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքները:

«Շնորհակալ ենք ձեր վաստակի ու նվիրումի համար». Գայանե Մարկոսյանը մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ նվիրյալների

«Շնորհակալ ենք ձեր վաստակի ու նվիրումի համար». Գայանե Մարկոսյանը մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ նվիրյալների 13.11.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալեց Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մի խումբ նվիրյալների: Նա իր ու մարզի ղեկավարի անունից շնորհավորանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր հղեց նրանց՝ շնորհավորագրեր հանձնելով Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 85-ամյակի և երկարամյա աշխատանքի առթիվ: -Շնորհակալ ենք ձեր վաստակի ու նվիրումի համար: Երախտապարտ ենք Ձեզ, որ երաժշտական կրթություն եք մատուցում, գեղագիտություն ու ճաշակ ձևավորում մատաղ սերնդի մեջ,-ասաց նա: Փոխմարզպետը նաև նշեց, որ մարզպետարանը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում մշակութային գործիչների ու արվեստագետների նկատմամբ՝ փորձելով ուժերի ներածին չափով աջակից լինել ցանկացած հարցում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59