Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր 19.11.2019

Նոյեմբերի 18-ին անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ» ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ» ԾՐԱԳԻՐԸ 19.11.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին այսօր ողջ աշխատանքյաին օրվա ընթացքում կընկերակցեն Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Նրանք ուսման առաջավորներ են, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ: Աշակերտները մարզպետարանի կրթության,

 ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 19.11.2019

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումն այն մասին, որ հանրապետության, այդ թվում նաև Լոռու մարզի, սննդի բոլոր սպառման կետերում պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան¬ջը, Լոռւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու մարզում գործող սպանդանոցների արտադրական հզորությունները և դրանց համապատասխանությունը մարզում սպանդի ենթակա անասնագլխաքանակին, չգործող սպանդանոցների գործարկման հնարավորությունները, նոր կառուցվող սպանդանոցներում իրականացվող շինարարական և սարքավորումներով վիրազինման աշխատանքների կատարման ընթացքը: Նպատակն է նաև աջակցել սպանդանոցներին պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու հարցում:

 ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ 19.11.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Սարամեջ, Սպիտակ, Լեռնանցք համայնքներում ծանոթանալով պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզի ղեկավարին ընկերակցում էին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի մասնակիցներ Լևոն Խառատյանը և Միլենա Կիրակոսյանը:

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 19.11.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի շրջանակներում այսօր ողջ աշխատանքային օրվա ընթացքում ընկերակցեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Օրն ամփոփվեց մարզի ղեկավարի աշխատասենյակում՝ թեյախմության սեղանի շուրջ: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

ԱԿՆԵՐՑԻ ԱԴԱՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԼԾՎԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

ԱԿՆԵՐՑԻ ԱԴԱՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԼԾՎԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ 18.11.2019

Ծնունդով ալավերդցի Ադամ Սիմոնյանը հեղափոխության օրերին է վերադարձել Հայաստան, եկել ու նորից բնակվում է ծննդավայրում՝ Ալավերդու Ակներ թաղամասում: Եկել է հավատով, ոգևորված, որ իր լուման է ներդնելու իր համայնքի ու երկրի զարգացման գործում: Սպասելիքները երկար սպասեցնել չեն տվել, իսկ ոգևորությունը կրկնապատկվել ու եռապատկվել է. ընտանիք է կազմել ու սեփական գործը հիմնել, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ ու իր շահույթի մի մասը որոշել է ծառայեցնել առայժմ բնակավայրի զարգացմանը: Նրան են միացել ընկերները, հնարավոր է եղել ներգրավել նաև դոնոր կազմակերպություն ու տալ թաղամասի ոռոգման ցանցի վերանորգման աշխատանքների մեկնարկը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36