Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 08.11.2019

Լոռու մարզում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև անասնաբուժական ծառայությանը աջակցելու, առկա խնդիրների լուծմանը նպաստելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ. «ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՊՐՈՑՆԵՐ, ՈՐՈՆՑ ՏԱՆԻՔՆԵՐԸ ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ. «ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՊՐՈՑՆԵՐ, ՈՐՈՆՑ ՏԱՆԻՔՆԵՐԸ ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է» 08.11.2019

Մարզային ենթակայության կրթական հաստատությունների միջոցների վերաբաշխման արդյունքում մինչև տարեվերջ առավել կարիքավոր դպրոցներում բավականին մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն: Այս մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան հետ: -Պարոն Ղուկասյան,ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը:

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ, ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆՔ ԵՎ ՀԵՆՑ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԷԼ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՐԶԸ՝ ՄԵՐ ԼՈՌԻՆ

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ, ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆՔ ԵՎ ՀԵՆՑ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԷԼ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՐԶԸ՝ ՄԵՐ ԼՈՌԻՆ 07.11.2019

ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իրականացնում է «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագիրը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ծրագրի մասնակիցների հանդիպումը առավել քան ջերմ էր: Նախ կենտրոնի աշխատակից Մանանա Մանանյանը ներկայացրեց ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Լոռու մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը՝ նրանց ներգրավելով համայնքների կյանքի բարելավմանն ուղղված գործընթացներում: Ծրագիրն իրականացվում է մարզի 10 համայնքներում: Լոռու մարզպետի միջնորդությամբ ծրագրի ղեկավարները հանդիպել են համայնքների ղեկավարների հետ, տեղերում ստեղծել աշխատասենյակներ և իրականացրել դասընթացներ՝ մասնակիցներին սովորեցնելով ամենատարբեր հմտություններ:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է 07.11.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն հանդիպման էր հրավիրել Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին՝ քննարկելու սեփական եկամուտների հավաքագրման հետ առնչվող հարցերը: Ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուները: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցությանը մարզերի ղեկավարներին հանձնարարվել էր լուրջ ուշադրություն դարձնել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավմանը: Գայանե Մարկոսյանը բոլոր համայնքապետերից տեղեկացավ հավաքագրմանը խոչընդոտող հանգամանքների մասին՝ նշելով, որ համայնքի ղեկավարի առաջնային առաքելությունն ու պարտականությունն է հստակ և արդյունավետ կազմակերպել հարկերի հավաքման գործընթացը:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 07.11.2019

Լոռու մարզում տուրիստական գործունեություն իրականացնող անհատների, կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ ընդլայնված հանդիպում-քննարկումից հետո մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը ամփոփել է արդյունքները, խմբավորել կարծիքները, առաջարկություններն ու բողոքները: Հիմնականում առաջարկությունների տեսքով հնչած կարծիքները կփոխանցվեն զբոսաշրջության կոմիտեին:

ԿԱՅԱՑԱՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 07.11.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ հաստատվել է մարզի առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների 22 հոգանոց նոր կազմը: Նոր կազմով առաջին նիստը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59