Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 12.11.2019

2019թ.-ը ՀՀ գրողների միության համար հոբելյանական է: Միությունը տոնում է հիմնադրման 85-ամյակը և հոբելյանական տարեդարձը նշվանավորում մի շարք միջոցառումներով: Այդ կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառում էր կազմակերպվել ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, փոխքաղաքապետ Արման Բերնեցյան, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրողներ, մտավորականներ, հյուրեր:

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ»

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» 12.11.2019

Լոռու մարզում մեկնարկել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և «Les Laboratories SERVIER» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համատեղ ջանքերով: Գիտակրթական ծրագրի նպատակը մարզի պասիվ ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերման ու առողջ ապրելակերպի քարոզչությունն է, ընդ որում թիրախային խումբ է համարվում 25 տարեկանից բարձր քաղաքային և գյուղական պասիվ ազգաբնակչությունը:

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ, ՀԿԽԸ-ի ԵՎ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ, ՀԿԽԸ-ի ԵՎ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 12.11.2019

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության(ՀԿԽԸ) նախաձեռնությամբ Միջսեկտորային համագործակցության խթանման միջոցով Լոռու մարզի սոցիալական խնդիրների արձագանքմանն ուղղված կլոր սեղան հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի և մարզի մի շարք գործարարների մասնակցությամբ: Միջոցառման նախաձեռնությունը ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:Նա իր խոսքում անդրադարձավ Լոռու մարզպետարանի և Հայկական Կարմի խաչի ընկերության տասնամյակերի պատմություն ունեցող սերտ համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու բազմաթիվ առիթներ կլինեն:

«Շինկազմակերպությունները կֆինանսավորվեն միայն այն դեպքում, երբ իրականացված աշխատանքները կլինեն առանց թերությունների». մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

«Շինկազմակերպությունները կֆինանսավորվեն միայն այն դեպքում, երբ իրականացված աշխատանքները կլինեն առանց թերությունների». մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 08.11.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Նախորդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձավ իր համակարգման ոլորտում գործող ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքներին, անցկացված միջոցառումներին, հանդիպում-քննարկումներին, քաղաքացիների ընդունելության արդյունքներին և այլն: Մարզպետի տեղակալը հանգամանորեն անդրադարձավ հատկապես մարզի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ նախորդ շաբաթ անցկացված խորհրդակցության, ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքներին՝ նշելով, որ նշված ուղղություններով ակնկալվում է դրական տեղաշարժ:

Բարձրացված խնդիրներից մի քանիսը լուծումներ ստացան հանդիպման ընթացքում. մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

Բարձրացված խնդիրներից մի քանիսը լուծումներ ստացան հանդիպման ընթացքում. մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 08.11.2019

Նոյեմբերի 7-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վերջինիս մասնակցեց ավելի քան 40 քաղաքացի մարզի գրեթե բոլոր տարածշրջաններից: Մարզի ղեկավարին մասնավորապես դիմեցին ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական,հողահատկացման,անձնական բնույթի, ինչպես նաև մի շարք այլ հարցերով:

Անդրեյ Ղուկասյան. «Եվս մեկ-երկու տարի և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջապես լուծված կլինի. այս հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է և վերջնա

Անդրեյ Ղուկասյան. «Եվս մեկ-երկու տարի և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջապես լուծված կլինի. այս հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է և վերջնա 08.11.2019

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: -Հարգելի պարոն մարզպետ, 2019թ. նշանավորվեց ՀՀ կառավարություն, Լոռու մարզպետարան և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն համագործակցությամբ, համաձայն որի «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում երկարատև դադարից հետո տրվեց շինարարության մեկնարկը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59