Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐ 26.11.2019

Ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները)` որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող են դիմել Վանաձոր՝ Հյուսիսային փ. 14, հեռախոս՝093-41-81-16: Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինի ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտենա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում ծավալվեց ակտիվ քննարկում

«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում ծավալվեց ակտիվ քննարկում 26.11.2019

Հայկական կարմիր խաչի ընկերության, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում։ Մինչ քննարկումը, Հայկական կարմիր խաչի ընկերության՝ բնակչության տեղաշարժի բաժնի աշխատակիցներ Կարեն Խաչատրյանին, Աննա Հայրապետյանին և Միգրացիոն ծառայության ապաստարանի հարցերի և իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Ռոզալյա Ղուկասյանին իր աշխատասենյակում ընդունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հյուրերը մարզպետի տեղակալին ներկայացրեցին այցի նպատակը և քննարկվելիք հարցերի շրջաակաները: Ողջունելով նախաձեռնությունը՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ մարզում բնակվող փախստականների խնդիրները ևս մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

Լոռու մարզի թիմը` ուսումնամարզական խաղերի կրկնակի հաղթող

Լոռու մարզի թիմը` ուսումնամարզական խաղերի կրկնակի հաղթող 26.11.2019

Դիլիջանում անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող հանրակրթական դպրոցների սովորողների 4-րդ ուսումնամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլը: Դպրոցականները մրցում էին ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ(տղաներ և աղջիկներ մեկ թիմում) մարզաձևերում: Ֆուտզալի հաղթանակի համար տրվում էր 3, իսկ բասկետբոլի և վոլեյբոլի հաղթանակների համար՝ 2-ական միավոր: Լոռեցիները, պարտության մատնելով եզրափակիչի բոլոր մասնակիցներին, միավորների առավելությամբ երկրորդ անգամ հռչակվեցին ուսումնամարզական խաղերի ՀՀ չեմպիոն:

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն նաև Լոռու մարզ

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն նաև Լոռու մարզ 25.11.2019

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի ժամը 22.00-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները 2020թ.-ին կուղղվեն նաև Լոռու մարզ: Ընդհանուր առմամբ միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ: Ծրագրերի շահառուներ կդառնան հարյուրավոր համայնքներ՝ ապահովվելով շուրջօրյա ջրամատակարարմամբ, ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԳՅՀՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՈՇՈՐԱԾԱՎԱԼ ԾՐԱԳԻՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԳՅՀՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՈՇՈՐԱԾԱՎԱԼ ԾՐԱԳԻՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ 25.11.2019

Նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում»(EU-GAIA)ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսին և ծրագրի կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Հյուրերը տեղեկացրեցին, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին մեկնարկել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում»(EU-GAIA)ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Այն նախատեսվում է իրականացնել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, ընդ ուրում ծրագրի համակարգման գրասենյակը կհիմնվի հենց Վանաձորում՝ երեք աշխատակցով: Ինչպես նշեց Պասկալ Բոկկերսը, ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային շրջաններում ընդհանուր և համաչափ զարգացմանը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսությունը և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը:

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 22.11.2019

Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Օրակարգային առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, տեղեկատվության ներկայացնելով նախորդ նիստին տրված հանձնարարականների վերաբերյալ, նշեց, որ դրանք կատարվել են առանց թերացումների: Հանձնաժողովի քարտուղարը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը»՝ առաջարկելով հանձնաժողովի անդամներին առավել հանգամանորեն ծանոթանալ փաստաթղթին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53