Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի լրացուցիչ երկու ծրագիր

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի լրացուցիչ երկու ծրագիր 22.11.2019

Անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանն առաջարկեց հաստատել Սպիտակ համայնքի կողմից իրականացվելիք «Սպիտակ համայնքի ճանապարհների հարակից տարածքների բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 25-դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրում զբաղված կլինի 8 աշխատանք փնտրող քաղաքացի:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 22.11.2019

Լոռու մարզպետին կից ձևավորվել է Երիտասարդական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են 18-30 տարեկան ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Շուրջ մեկ ամիս առաջ նախնական հավաք իրականացվել է, և այժմ այդ խմբում ընդգրկված թեկնածուները քսանմեկն են, թեև հընթացս այն կարող է համալրվել: Վերջինիս աշխատանքները կհամակարգի մարզպետի խորհրդական Հարություն Այվազյանը: Նրանց հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց հստակեցնել խմբի աշխատանքային ծրագիրը, հանդիպումների կազմակերպման հաճախականությունը:

Սոցիալական Ձեռնարկատիրությանը նվիրված Մեծ թեյախմությունը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը

Սոցիալական Ձեռնարկատիրությանը նվիրված Մեծ թեյախմությունը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը 22.11.2019

Նոյեմբերի 21-ին Վանաձորի «ՄագաՀայ» հյուրատանն անցկացվեց աննախադեպ միջոցառում՝ Սոցիալական Ձեռնարկատիրության(ՍՁ) «Մեծ թեյախմություն», որը հնարավորություն տվեց համադրելու օգտակարն ու հաճելին: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում նշվում էր Սոցիալական Ձեռնարկատիրության միջազգային օրը: Նախաձեռնության հիմնական նպատակն էր խթանել սոցիալական ձեռնարկատիրությունը Հյաաստանում ոլորտի մասին հանրահռչակման միջոցով: Թեյախմությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նախաձեռնությանը միացել էին ոլորտի հեղինակավոր կազմակերպություններ և անձինք:

ՏԱՇԻՐՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՏԱՇԻՐՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 22.11.2019

Նոյեմբերի 21-ին Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանի հանձնարարությամբ Տաշիր համայնքում գործող > ՍՊԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանն ուսումնասիրել է ընկերության կողմից հիմնադրվող խոզաբուծական տնտեսության շինարարական և սարքավորումների տեղադրման աշխատանքների ընթացքը, ընկերությանը պատկանող սպանդանոցի վերագործարկման համար կատարվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողին ՀՀ-ում, այդ թվում նաև՝ Լոռու մարզում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ:

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ 22.11.2019

Նոյեմբերի 21-ին հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի հիմնադրման 50-ամյակը, որի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, երաժշտագետներ, արվեստի գործիչներ, հյուրեր: Հոբելյանական տարեդարձի առիթով ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Դպրոցի այժմյան և արդեն վաստակած հանգստի անցած դասատուներին շնորհակալություն հայտնելով նվիրումի ու ջանադիր աշխատանքի համար՝ մարզպետի տեղակալը նշեց, որ որպես մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյա, անկախ նրանից՝ կառույցը համայնքային ենթակայության է, թե՝ մարզային կամ պետական, պատրաստ է հաղորդակից դառալու ցանկացած մտահոգության՝ հնարավորության դեպքում աջակից լինելով դրանց լուծման հարցում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.11.2019

Հայտնում ենք, որ առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է Իտալիայի «Մեդիոլանում Ֆարմասյուտիսի Ս.պ.ա., Վիա Սան Ջիուսեպե Կոտոլենգո, 150-20143 Միլան(ՄԻ)՝ բաց թողնման հսկող, Դոպել Ֆարմասյուտիսի Ս.ռ.լ., Վիա Վոլտուրնո, 48-Քուինտո Դե’ Ստամպի- 20089 Ռոզանո Միլան, Իտալիա՝ դեղաձևի արտադրող, փաթեթավորող,Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա., Ասեստինվեգ 117/7, Բ-1740 Տերնատ, (Բելգիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոֆլօքս, ռուֆլօքսացին (ռուֆլօքսացինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1x2/), (6/1x6/), բլիստերում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53