Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 19.11.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի շրջանակներում այսօր ողջ աշխատանքային օրվա ընթացքում ընկերակցեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Օրն ամփոփվեց մարզի ղեկավարի աշխատասենյակում՝ թեյախմության սեղանի շուրջ: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

ԱԿՆԵՐՑԻ ԱԴԱՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԼԾՎԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

ԱԿՆԵՐՑԻ ԱԴԱՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԼԾՎԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ 18.11.2019

Ծնունդով ալավերդցի Ադամ Սիմոնյանը հեղափոխության օրերին է վերադարձել Հայաստան, եկել ու նորից բնակվում է ծննդավայրում՝ Ալավերդու Ակներ թաղամասում: Եկել է հավատով, ոգևորված, որ իր լուման է ներդնելու իր համայնքի ու երկրի զարգացման գործում: Սպասելիքները երկար սպասեցնել չեն տվել, իսկ ոգևորությունը կրկնապատկվել ու եռապատկվել է. ընտանիք է կազմել ու սեփական գործը հիմնել, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ ու իր շահույթի մի մասը որոշել է ծառայեցնել առայժմ բնակավայրի զարգացմանը: Նրան են միացել ընկերները, հնարավոր է եղել ներգրավել նաև դոնոր կազմակերպություն ու տալ թաղամասի ոռոգման ցանցի վերանորգման աշխատանքների մեկնարկը:

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի շրջանակներում կարուձևի հմտություններ է ձեռք բերել 15 կին. տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի շրջանակներում կարուձևի հմտություններ է ձեռք բերել 15 կին. տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը 18.11.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Լոռու տարածաշրջանային քոլեջում ներկա գտնվեց «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր 18.11.2019

Այսօր անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետի համար 18.11.2019

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետի համար Գործառույթները 1. Իրականացնել մարզի զբոսաշրջային քարտեզագրում, 2. Ստեղծել զբոսաշրջային նոր պրոդուկտներ, մասնակցել առկա հնարավորությունների զարգացմանը և նորացմանը, 3. Մշակել մարզի 2021-2025 թթ. զբոսաշրջային ռազմավարության հիմքերը, 4. Կազմել զբոսաշրջային պրոդուկտների արդյունավետությունը ստուգող գնահատման համակարգ, 5. Կազմակերպել և իրականացնել ոլորտի մասնակիցների համար նախատեսված վերապատրաստումներ և դասընթացներ, 6. Ներգրավել տեղական, պետական, միջազգային կազմակերպություններին և շահագրգիռ կառույցներին՝ մարզի զբոսաշրջային ներդրումային փաթեթը ստեղծելու գործում, 7. Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացնել պարբերական հաշվետվություններ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 15.11.2019

Լոռու մարզի հարգարժա՛ն գործարարներ, առաջիկայում Լոռու մարզպետարանում նախատեսվում է ձևավորել Լոռու մարզպետին կից մարզի գործարարների խորհուրդ: Խորհրդի կազմավորման նպատակը գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, ոլորտային խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, առաջարկների ներկայացումը, տեղի ու արտերկրի գործարարների միջև կապերի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին աջակցումն ու ակտիվ համագործակցային միջավայրի ձևավորմանը նպաստելն է: Խորհրդի կազմում ընգրկվելու համար մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը կարող եք դիմել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին կամ զանգահարել (0322) 2-23-11 կամ 077 29 66 57 հեռախոսահամարներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59