Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնավարժական տարհանում Լոռու մարզպետարանից

Ուսումնավարժական տարհանում Լոռու մարզպետարանից 06.12.2019

«Աղետների դիմակայության օր խորագրով այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց տարհանման իրականացման գործնական պարապմունք, որի ժամանակ մարզպետարանի ողջ անձնակազմը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ շենքից տարհանվեց: Այնուհետև Հայքի հրապարակում իրականացվեց ցուցադրական ելույթ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ:

«Իմ Լոռին» խորագրով պլեները՝ դեկտեմբերի 8-ին

«Իմ Լոռին» խորագրով պլեները՝ դեկտեմբերի 8-ին 06.12.2019

Լոռու մարզպետարանը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի նախաձեռնությամբ, կազմակերպում է երիտասարդ գեղանկարիչների նկարչական պլեներ՝ «Իմ Լոռին» խորագրով: Այն իրականացվում է «Պետական աջակցություն մշակութային ծրագրերին» ծրագրի շրջանակներում և նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 8-ին: Պլեներին մասնակցել ցանկացողները՝ շուրջ տասնինը գեղանկարիչներ մարզի տարբեր տարածաշրջաններից, դեկտեմբերի 6-ին հրավիրվել էին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կայանալիք հանդիպում-քննարկմանը:

Մարզի ղեկավարն ընդունեց «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին արժանացած վանաձորցի Նարինե Պլուզյանին

Մարզի ղեկավարն ընդունեց «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին արժանացած վանաձորցի Նարինե Պլուզյանին 06.12.2019

«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել: Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿԱՏԱԼՈԳ

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿԱՏԱԼՈԳ 05.12.2019

Լոռու մարզպետարանը նախաձեռնել է ստեղծելու մարզի զբոսաշրջային կատալոգ. այս մասին էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների և ներդումային ծրագրերի փորձագետների մասնակցությամբ:

Միջոցառում նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը

Միջոցառում նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը 05.12.2019

Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանն անցկացված միջոցառման շրջանականերում իրականացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, պարգևատրություններ, գեղարվեստական մաս: Մշակույթի տան նախասրահում հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները («Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Խաչվող ուղիներ» ՍՀԿ, «Արգինա» ՍՀԿ, «Մոլորակ» մշակութային-լրատվական ՀԿ, «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ), նաև անհատ ստեղծագործողները (Վահան Դավոյան, Սարգիս Բադայան, Մարգարիտա Սիմոնյան և այլոք) իրենց ձեռքի աշխատանքներով հիացրին ներկաներին:

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 05.12.2019

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53