Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ. «ԼՈՒՐՋ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ»

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ. «ԼՈՒՐՋ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ» 20.11.2019

Լոռու մարզի համայնքների հարկերի հավաքագրման ցուցանիշերը շարունակում են առաջնային տեղ գրավել մարզային իշխանությունների օրակարգում, քանզի սեփական եկամուտների պատշաճ հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է, որը նրանցից շատերը չեն շտապում պարտադիր կերպով իրականացնել՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ: Այսօր մարզի մի խումբ համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը փորձեց պարզել՝ ի՞նչ խանգարող հանգամանքեր և խոչընդոտներ են առկա գործընթացը պահանջներին համապատասխան իրականացնելու համար: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՐԵՔ ԿԱՅԱՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՐԵՔ ԿԱՅԱՆՆԵՐԸ 19.11.2019

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզի հրշեջ փրկարարական երեք՝ Թումանյանի, Տաշիրի և Գուգարքի կայաններում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղավ հիմնանորոգվող շինհրապարակներում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, հանդիպեց շինարարական ընկերությունների ղեկավարներին՝ նրանց ևս մեկ անգամ հորդորելով, աշխատանքներն իրականացնել որակյալ և հատկապես ժամկետներում, քանի որ անհրաժեշտ է օր առաջ աշխատանքային բարենպաստ պայմաններ ապահովել իրենց կյանքն ու առողջությունը վտանգող փրկարարների համար:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր 19.11.2019

Նոյեմբերի 18-ին անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ» ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԿ ՕՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ» ԾՐԱԳԻՐԸ 19.11.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին այսօր ողջ աշխատանքյաին օրվա ընթացքում կընկերակցեն Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը ու Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կիրակոսյանը: Նրանք ուսման առաջավորներ են, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ: Աշակերտները մարզպետարանի կրթության,

 ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 19.11.2019

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումն այն մասին, որ հանրապետության, այդ թվում նաև Լոռու մարզի, սննդի բոլոր սպառման կետերում պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան¬ջը, Լոռւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու մարզում գործող սպանդանոցների արտադրական հզորությունները և դրանց համապատասխանությունը մարզում սպանդի ենթակա անասնագլխաքանակին, չգործող սպանդանոցների գործարկման հնարավորությունները, նոր կառուցվող սպանդանոցներում իրականացվող շինարարական և սարքավորումներով վիրազինման աշխատանքների կատարման ընթացքը: Նպատակն է նաև աջակցել սպանդանոցներին պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու հարցում:

 ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ 19.11.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Սարամեջ, Սպիտակ, Լեռնանցք համայնքներում ծանոթանալով պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզի ղեկավարին ընկերակցում էին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի մասնակիցներ Լևոն Խառատյանը և Միլենա Կիրակոսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59