Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով

11.10.2021

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանի, վարչության աշխատակիցների և համապատասխան մի շարք այլ կառույցների մասնակցությամբ անցկացվեց «ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
Ազդարարումը տեղի ունեցավ վաղ առավոտյան՝ 8.00-ին, այնուհետ 9.30-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ուսումնավարժության տեսական հատվածը:
Մարզի ղեկավարին զեկուցվեց, որ Գուգարք և Փամբակ համայնքների հարակից անտառածածկ տարածքներում՝ 10 հա չոր խոտածածկույթում և մացառներում հրդեհ է բռնկվել, որը արագ տարածում է գտնում, և առկա է լրացուցիչ ուժերի ներգրավման անհրաժեշտություն:
Տեսական մասի խաղարկման ընթացքում զեկույցներով հանդես եկան մարզպետ Ա. Խաչատրյանը, Ս. Գաբրիելյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ, փ/ծ փոխգնդապետ, խմբի ղեկավար Արմեն Դունամալյանը:
Հնչեցվեցին Լոռու մարզպետի համապատասխան հրամանները՝ հետախուզական, հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և տարածքների պաշտպանության վերաբերյալ: Ըստ հրամանների՝ համապատասխան կառույցները իրենց կողմից իրականացվելիք աշխատանքերի մասին հանդես եկան զեկույցներով:
15.00-ին Փամբակ համայնքի տարածքում իրականացվեց գործնական մասը՝ հրդեհի խաղարկում և մարում՝ համապատասխան ծառայությունների և կամավորական խմբերի մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00