Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի շրջանակներում կարուձևի հմտություններ է ձեռք բերել 15 կին. տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի շրջանակներում կարուձևի հմտություններ է ձեռք բերել 15 կին. տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը 18.11.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Լոռու տարածաշրջանային քոլեջում ներկա գտնվեց «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանականերում Լոռու մարզում կիրականացվի ևս մեկ ծրագիր 18.11.2019

Այսօր անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահն է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի պահանջներին համապատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ օրեր առաջ Լոռու մարզպետին ուղղված գրությունը, ըստ որի, ծրագրի շրջանակներում առաջարկվել է մինչև տարեվերջ իրականացնել լրացուցիչ ծրագրեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետի համար 18.11.2019

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետի համար Գործառույթները 1. Իրականացնել մարզի զբոսաշրջային քարտեզագրում, 2. Ստեղծել զբոսաշրջային նոր պրոդուկտներ, մասնակցել առկա հնարավորությունների զարգացմանը և նորացմանը, 3. Մշակել մարզի 2021-2025 թթ. զբոսաշրջային ռազմավարության հիմքերը, 4. Կազմել զբոսաշրջային պրոդուկտների արդյունավետությունը ստուգող գնահատման համակարգ, 5. Կազմակերպել և իրականացնել ոլորտի մասնակիցների համար նախատեսված վերապատրաստումներ և դասընթացներ, 6. Ներգրավել տեղական, պետական, միջազգային կազմակերպություններին և շահագրգիռ կառույցներին՝ մարզի զբոսաշրջային ներդրումային փաթեթը ստեղծելու գործում, 7. Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացնել պարբերական հաշվետվություններ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 15.11.2019

Լոռու մարզի հարգարժա՛ն գործարարներ, առաջիկայում Լոռու մարզպետարանում նախատեսվում է ձևավորել Լոռու մարզպետին կից մարզի գործարարների խորհուրդ: Խորհրդի կազմավորման նպատակը գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, ոլորտային խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, առաջարկների ներկայացումը, տեղի ու արտերկրի գործարարների միջև կապերի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին աջակցումն ու ակտիվ համագործակցային միջավայրի ձևավորմանը նպաստելն է: Խորհրդի կազմում ընգրկվելու համար մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը կարող եք դիմել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին կամ զանգահարել (0322) 2-23-11 կամ 077 29 66 57 հեռախոսահամարներով:

Ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը

Ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը 15.11.2019

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանում անցկացրին հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, մարզի արտադրություն ու արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ։ Մինչ քննարկման մեկնարկը Կորպորացիայի ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ՝ ներկայացնելով այցի նպատակը և կառույցի կողմից առաջարկվող պրոդուկտները: Գ. Մարկոսյանը, կարևորելով նման բովանդակությամբ հանդիպման կազմակերպումը, հայտնեց մարզի ղեկավարի և իր անվերապահ աջակցությունը Լոռու մարզի սոցիալ-տնտեսակական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 14.11.2019

Նոյեմբերի 9-11-ը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այցով եղել է Իրանի իսլամական հանրապետության Մազանդարան նահանգում՝ բարձր ընդունելության արժանանալով ոչ միայն տեղի նահանգային իշխանությունների, այլև հայ համայնքի ու տեղի գործարարների կողմից: Այցի առաջին օրը ընդունելություն է կազմակերպվել Մազանդարանի նահանգապետարանում: Նահանգապետ Ահմադ Հոսեյն Զադեգանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև նահանգապետարանի պաշտոնյաներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ Ա. Հոսեյն Զադեգանը շնորհակալություն է հայտնել հարվերը չմերժելու համար՝ հույս հայտնելով, որ առաջին քայլը հարթակ կդառան հետագա այցերի ու առավել սերտ համագործակցության համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09