Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ 02.12.2019

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Մարգահովիտ համայնքում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Մարգահովիտ համայնքում անցկացվել է լուսավորության համակարգ (ծրագրի պայմանագրային արժեքը՝ 6 մլն 876 հազար դրամ է),կառուցվել է ջրահեռացման ցանկ (պայմանագրային արժեքը՝ 6 մլն 120 հազար դրամ):Աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Մարգահովիտ համայնքում իրականացվել է նաև ճանապարհի 1.1 կմ հատվածի ասֆալտապատում և 2 կմ հատվածի խճապատում: Ծրագրի արժեքը 81 մլն 990 դրամ է: Ծրագրի իրականացմանը աջակցել է Էյ-Սի-Փի ընկերությունը՝ շուրջ 41 մլն դրամ ներդրմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի 60-ամյակի հոբելյանական միջոցառմանը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի 60-ամյակի հոբելյանական միջոցառմանը 02.12.2019

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 60-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը,նախկին և ներկա ուսանողներ, բազմաթիվ հյուրեր: Բուհին հոբելյանական տարեդարձի առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց մարզի ղեկավարը:Կարևորելով Պոլիտեխնիկի մեծ դերակատարությունը ինժեներական մասնագիտությունների պատրաստման,գիտության ու կրթության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման առումով, մաղթեց, որ բուհի ապագան լինի առավել փառապանծ, քան անցյալը: Բուհին ուղղված նրա ուղերձում մասնավորապես նշված էր.

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱԿԱ ՌԵԳԻՈՆ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱԿԱ ՌԵԳԻՈՆ 02.12.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայի հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուրի Ափ (ՊԱԿԱ) ռեգիոնում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այցի առաջին օրը մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի հետ: Աշխատանքային ջերմ մթնոլորտում նրանք ՊԱԿԱ ռեգիոնի նախագահ, Ֆրանսիայի ռեգիոնների նախագահ Ռենո Մուզելիեի հետ քննարկել են քույր մարզերի միջև մինչ այժմ իրականացված ծրագրերն, ու որ ամենակարևորն է, այն ուղղությունները, որոնց շրջանակներում իրականացվող ծրագրերը կարող են մեծ նշանակություն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա: Անդրեյ Ղուկասյանը Ռենո Մուզելիեին հրավիրել է պատասխան այցով լինելու Լոռիում: Վերջինս խոստացել է չուշացնել փոխադարձ այցը՝ նախնական պայմանավորվածություններն արդեն Լոռիում ամրագրելու ակնկալիքով: Հանդիպման ավարտին երկու մարզերի միջև համաձայնագրի ստորագրմամբ նախանշվել է համագործակցության նոր փուլի սկիզբը: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը փոխշահավետ կլինի:

Մեծարվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները

Մեծարվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները 02.12.2019

Դեկտեմբերի 2-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզային փրկարարական վարչությունում ներկա գտնվեց Հաշմանդամության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում մեծարվեցին և բարձր գնահատանքի արժանացան այստեղ աշխատող թվով 6 հաշմանդամություն ունեցող անձինք: Մարզի ղեկավարն իր երախտագիտության խոսքը հղեց նրանց՝ կարևորելով վերջիններիս մեծ դրակատարությունը աշխատանքները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու հարցում.

Մրցույթի լավագույն մասնակիցներն արժանացան դափնեկրի կոչման, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների. Անցկացվեց «Ազգային նվագարանների, երգի, պարի և ասմունքի» Լոռու մարզային փառատոնը

Մրցույթի լավագույն մասնակիցներն արժանացան դափնեկրի կոչման, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների. Անցկացվեց «Ազգային նվագարանների, երգի, պարի և ասմունքի» Լոռու մարզային փառատոնը 02.12.2019

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Վանաձորի «ԼՈՌԻ» Ժամանցի կենտրոնում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում անցկացվեց «Ազգային նվագարանների, երգի, պարի և ասմունքի» Լոռու մարզային փառատոնի մրցութային փուլը և գալա համերգը, որին մասնակցեցին անհատ կատարողներ և կոլեկտիվներ մարզի տարբեր բնակավայրերից: Միջոցառումը կազմակերպվել էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ջանքերով, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ, ով և միջոցառման երկու օրերին էլ ոգևորում էր մասնակիցներին իր ներկայությամբ:

«Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» Համազգային դրամահավաքին մասնակցեց նաև Լոռու մարզը

«Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» Համազգային դրամահավաքին մասնակցեց նաև Լոռու մարզը 29.11.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ այսօր վաղ առավոտից Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է մարզային դրամահավաքը, որի ընթացքում գոյացած միջոցները ևս կտրամադրվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիշեցնենք, որ այս տարի մարաթոնն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանին. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո և հանգանակված միջոցներն ընդհանուր առմամբ կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53