Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 21.08.2025
Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի հանձնարարությամբ մարզպետի օգնական, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը Լոռու մարզպետարանում անցկացրել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, անձնագրային ծառայության ներկայացուցիչներ:
Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարության նիստում կայացված որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Լոռու մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի համար: Այդ ծրագրերն են՝ Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+000-կմ 13+900 հատվածի հիմնանորոգում՝ 165 մլն 310.5 հազար դրամ, Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում՝ 736մլն 625.8 հազար դրամ(ավարտը՝ 2025 թ.),

Օգոստոսյան խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 20.08.2025
Օգոստոսի 19-ին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անց է կացվել ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Ներկա էին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Անցկացվել են Ալավերդու օրվան նվիրված միջոցառումներ 19.08.2025
Ալավերդու օրվան նվիրված գլխավոր միջոցառումն անցկացվեց օգոստոսի 18-ին, որին ներկա էին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, ալավերդցիներ, հյուրեր: Պաշտոնական ընդունելությունն անցկացվեց Ալավերդու մշակույթի կենտրոնում: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ Հովհաննես Ավետիսյանը՝ Ալավերդուն և ալավերդցիներին մաղթելով ապրելու, արարելու անսպառ եռանդ, շարունակական զարգացում:

Աշխատանքային խորհրդակցություն 08.08.2025
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն օգոստոսի 8-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Հովհաննես Ավետիսյանը աշխատակազմին է ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահայանին, շնորհավորել նրան մրցույթը հաղթահարելու և նշանակման կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Վերջինս նույնպես շնորհակալություն է հայտնել վստահության համար:




