Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետ

Խորհրդակցություն Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետ 10.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, աշխատակիցների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:

Ներկայացվել են գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը

Ներկայացվել են գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը 10.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության պատասխանատու այլ պաշտոնյաներ Ալավերդու համայնքապետարանում հանդիպում են ունեցել համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցների, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, տարածաշրջանի գյուղատնտեսների, ֆերմերների հետ՝ «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական օժանդակությամբ իրականացվող գյուղատնտեսական այլ ծրագրերի ներկայացման, ոլորտին առնչվող հարեցրի քննարկման նպատակով:

Նախարարը  և մարզի ղեկավարը հետևել են Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին

Նախարարը և մարզի ղեկավարը հետևել են Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին 09.04.2024

Ապրիլի 8֊ին, աշխատանքային շրջայցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել են նաև Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։ Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։

Նախարարը և մարզպետը ծանոթացել են Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին

Նախարարը և մարզպետը ծանոթացել են Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին 09.04.2024

Ապրիլի 8-ին Վանաձորում իրականացված շրջայցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են նաև Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։ Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

Մեծ պատասխանատվությամբ մոտենալ կրթական գործընթացին. Լոռու մարզպետի պահանջը

Մեծ պատասխանատվությամբ մոտենալ կրթական գործընթացին. Լոռու մարզպետի պահանջը 09.04.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանն ապրիլի 8-ին մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարներին է ներկայացրել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գարեգին Քարհանյանին: Կամո Աշրաֆյանը նշել է, որ Գարեգին Քարհանյանը ոլորտում ունեցած իր փորձով և ներուժով կնպաստի Լոռու մարզում կրթությունը, մշակույթն ու սպորտը զարգացնելու և այս բնագավառներում շարունակական հաջողություններ գրացնելու գործընթացին:

Դիտարկվել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Դիտարկվել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը 08.04.2024

Ապրիլի 8֊ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել են Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51