Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն

20.08.2026

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Լոռու մարզում անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն՝ հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզի կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետի խորհրդական Հասմիկ Ադամյանը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արմինե Երիցյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ։
Օգոստոսյան խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները, կրթական նորարարական գաղափարներն ու փորձը։ Պաշտոնյաները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված նախագծերին, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ։
Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա հիմնական արդյունքները և նոր ուսումնական տարվա առաջնահերթություններն ու անելիքները ։
ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել Լոռու մարզի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին, որոնք հաղթող են ճանաչվել «Ամսվա լավագույնները» մրցույթում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56