Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր ճանապարհ՝ 6 թաղամասերի համար․ մեկնարկել է Զորավար Անդրանիկ փողոցի հիմնանորոգումը 14.07.2026
Տասնամյակներ անց ասֆալտապատվում է Ալավերդու 6 թաղամաս կապող Զորավար Անդրանիկ փողոցը՝ քաղաքի կենտրոնական և ամենաբանուկ ճանապարհներից մեկը։ 1.2 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 242 մլն դրամ, իրականացվում է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Շինհրապարակում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, դիտարկել կատարվող աշխատանքների որակը։ Մանրամասները՝ տեսանյութում
Նորացված բակեր, բարեկարգ փողոց և ժամանակակից խաղահրապարակ՝ Սանահին Սարահարթ թաղամասում 14.07.2026
Ալավերդի համայնքի Սանահին Սարահարթ թաղամասում իրականացվել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։ Հիմնանորոգվել են թաղամասի 3 բակերը, ասֆալտապատվել է Օսիպյան փողոցը, կառուցվել է ժամանակակից խաղահրապարակ՝ ստեղծելով առավել հարմարավետ միջավայր։ Կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 51 միլիոն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հուլիսի 10-ին մասնակցել են Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացված հանրային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Քննարկման թեման Վանաձոր համայնքի ձևավորման նոր նախագիծն էր, որով նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 06.07.2026
Հուլիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ։ Հրավիրում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, համայնքների բնակիչներին և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու հանրային քննարկմանը։
Շուրջ 500 մլն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել է Վանաձորի թիվ 23 դպրոցը 29.06.2026
Վանաձորի թիվ 23 դպրոցի հիմնանորոգման և նոր մարզադահլիճի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 500 մլն դրամ։ Նորացված դպրոցը նախատեսված է 586 աշակերտի համար: Ծրագրի շրջանակում դպրոցն ամբողջությամբ վերափոխվել է՝ ապահովելով աշակերտների համար առավել հարմարավետ կրթական միջավայր։ «Ահա այսպիսի դպրոց՝ 586 աշակերտի համար: Շինարարական աշխատանքների ընթացքում, մոտ 8 ամիս առաջ կատարած այցի ժամանակ, նկատել էի թեք տեղադրված սալիկ։ Շինարարը դա էլ է շտկել»,- անդրադառնալով աշխատանքներին՝ նշել է Լոռու մարզպետը։ Մանրամասները՝ տեսանյութում




