Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Լոռի․ Աննա Վարդապետյանն ու Արեն Մկրտչյանը շրջել են Վանաձորում

21.08.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, շրջել է Վանաձոր համայնքի այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում՝ անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք համայնքին վերադարձնելու իրավական գործընթացն սկսված է:
Պաշտոնյաներն այցելել են դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում համայնքներին վերադարձված այգիների, այլ անշարժ գույքերի տարածքներ:
Դատախազության ջանքերով` Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, մարզկենտրոնի հանրային նշանակության օբյեկտները, տարածքները վերադարձվում են քաղաքին։

Այցը՝ կադրերով

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-03 14:16:44