Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարման երեկո՝ ի պատիվ Լոռու մարզի բուժաշխատողների

25.08.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շնորհակալագրերով է պարգևատրել մարզի մի խումբ բուժաշխատողների՝ առողջապահության ոլորտում ծավալած անձնվեր և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար։
Միջոցառման ընթացքում մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ ընդգծելով նրանց կարևոր առաքելությունն ու պատասխանատու աշխատանքը ինչպես պետության համար դժվարին ժամանակներում, այնպես էլ խաղաղ պայմաններում։
«Շատ կարևոր է ընդգծել, որ բուժաշխատողները պետության համար օրհասական պահերին միշտ առաջնագծում են եղել: Խաղաղություն է մեր երկրում, բայց հիմա էլ բուժաշխատողներն առաջնագծում են՝ արդեն խաղաղ պայմաններում իրականություն դարձնելու ամենառազմավարական ռեֆորմներից մեկը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը»,- ասել է մարզի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-03 14:16:44