Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Քարկոփի դպրոց, հանդիպել բնակչության հետ

05.05.2025

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայր իրականացված այցի ավարտին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Քարկոփի դպրոց, որտեղ ջրհեղեղից հետո ՀՀ Պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ՝շուրջ 18,5 մլն դրամ պայմանագրային արժեքով, և դասապրոցեսն այստեղ այժմ ընթանում է բնականոն հունով:
Մարզի ղեկավարը շրջայց է իրականացրել դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Արամ Ղազարյանն այստեղ հերթական հանդիպումն է ունեցել բնակիչների հետ: Ծանոթացել նրանց կողմից բարձրացված խնդիրներին: Մարզի ղեկավարն ամփոփ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները և նշել, որ բոլոր հարցերին լուծումներ են տրվում՝ ըստ առաջնահերթության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 15:50:40