Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վանաձորում դպրոցաշինության այսպիսի ծավալ երբևէ չի եղել». Արեն Մկրտչյան

07.10.2026



Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ։ 
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է դպրոց, տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, որակին և ծրագրի շրջանակում նախատեսված հիմնական լուծումներին։
400 աշակերտ ունեցող դպրոցի շենքը վերանորոգվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ է։
Նախատեսված աշխատանքների շրջանակում դպրոցի շենքը ենթարկվում է համալիր վերանորոգման՝ նպատակ ունենալով ստեղծել աշակերտների և ուսուցիչների համար առավել հարմարավետ ու ժամանակակից կրթական միջավայր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-07 16:10:54