Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա 03.03.2026

2750 աշխատակից. «Մերսեդես», «Վոլկսվագեն», «Բի Էմ Դաբլյու» ընկերությունների մասնագետների արտահագուստը կարվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա, ընկերության հիմնադիր Բագրատ Դարբինյանին հանձնել շնորհակալագիր՝ Լոռու մարզում ծավալած տնտեսական գործունեության համար։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է եվրոպական ավելի քան 10 երկիր, խոշոր հարկատու է, օգտվում է Կառավարության աջակցության ծրագրերից։ Մանրամասները՝ տեսանյութում

Այց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ 27.02.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համատեղ այց են կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտոնյաները ծանոթացել են դատապարտյալների պահման շենքային պայմաններին, պատժախցերում շփվել անազատության մեջ գտնվող քաղաքացիների հետ: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացվում են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, բացվել է զոդման ուսումնական արտադրամաս, որտեղ անազատության մեջ գտնվող անձինք կարող են ստանալ մասնագիտական հմտություններ։ Այցի կադրերը՝ տեսանյութում

Կառավարության կարևոր ներդրումը` Տաշիրի Միխայելովկա բնակավայրում 26.02.2026

Ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 500 բնակիչ ունեցող Միխայելովկա տանող 2 կմ երկարությամբ ճանապարհը։ Ծրագրի արժեքը` ավելի քան 1 մլն դոլար կամ 395 մլն դրամ։ Իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ • երկշերտ ասֆալտապատում` 10սմ, • մայթերի սալարկում, • եզրաքարերի փոխարինում, • ջրահեռացման համակարգ, • գծանշում` տերմոպլեքս նյութով, • ճանապարհային նշաններով կահավորում: Աշխատանքները տեղում դիտարկել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում

«Աշխարհի ուրախն ենք». Տաշիրի բնակիչը վերանորոգումների մասին 26.02.2026

Տաշիրում վերանորոգվում են բնակելի շենքերը: Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Տաշիրում ջերմամեկուսացվել է 5 բազմաբնակարան շենք, վերանորոգվել են շքամուտքերը, փոխվել են տանիքները։ Նախատեսվում է նաև բակերի հիմնանորոգում։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները: Մանրամասները՝ տեսանյութում

«Տեմպից դժգոհ եմ. մայիսին մանկապարտեզի շինարարությունն ավարտված լինի». Լոռու մարզպետ 25.02.2026

Վանաձորում շարունակվում է նախադպրոցական կրթական ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը։ Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։ «Տնակային մանկապարտեզները Վանաձորում մեկ առ մեկ դառնում են դառը հիշողություն։ Սա հերթական կարևոր ծրագիրն է մարզկենտրոնում»,- նշել է մարզի ղեկավարը՝ տալով հստակ հանձնարարականներ աշխատանքների տեմպն արագացնելու և գործընթացը սահմանված ժամկետում ավարտելու ուղղությամբ։

Նոր կրթահամալիր Տաշիրում. ընթացիկ աշխատանքների դիտարկում 24.02.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է Տաշիրում իրականացվող դպրոցաշինական հերթական ծրագրին։ Կարևորելով նախագծի նշանակությունը՝ մարզի ղեկավարը նշել է. «6 մլն դոլար․ մեր նոր դղյակը՝ Տաշիրում, կամ նոր կրթահամալիր՝ մղձավանջ հիշեցնող դպրոցի փոխարեն։ Սա Կառավարության հերթական ծավալուն ներդրումն է Տաշիրում»։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-21 17:31:18