Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 1-ից, բարձրացվել են կենսաթոշակները
02.04.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 1-ից, բարձրացվել են կենսաթոշակները, ինչպես նաև ծերության և հաշմանդամության նպաստները՝ 10․000 դրամով։
Միաժամանակ, հետվճարի համակարգի ներդրման շնորհիվ շահառուները հնարավորություն ունեն ստանալու հավելյալ մինչև 10․000 դրամ՝ անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում։
Ծրագրի արդյունքում Լոռու մարզի 54․710 բնակիչ արդեն իսկ կօգտվի այս հնարավորությունից։



