Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը շնորհավորեց մարզի համայնքների կին ղեկավարներին և բազմազավակ մայրերին 07.04.2015
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մարզի ղեկավարը շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզի 4 համայնքների կին ղեկավարներին և 10-ը բազմազավակ մայրերի: Հերոս մայրերին դիմելով՝ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենիքին հայորդիներ պարգևելու համար, դժվարությունների հաղթահարման գնով զավակներին կրթելու ու դաստիարակելու համար:

Մարզական անցուդարձ 07.04.2015
Լոռու մարզում ավարտին մոտեցան ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական խաղերը, որոնք կազմակերպվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Մրցաշարն անցնում է 4 փուլով՝ համայնքային, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նախորդ երեք փուլերն ավարտված են, լոռեցի դպրոցականներն իրենց հնարավորություններով կպայքարեն արդեն միջմարզային փուլում՝ ձգտելով լավ արդյունքներ գրանցել նաև հանրապետական փուլում:
Գույք՝ մարզի դպրոցներին 03.04.2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն օրերս բավարար քանակությամբ գույք տրամադրեց Ալավերդու թիվ 2, 12, Սարչապետի և Կուրթանի դպրոցներին:

«Գարուն ու գույներ» 01.04.2015
Մարտի 31-ին Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան նկարչության խմբակի սաները ներկայացան նոր աշխատանքներով: «Գարուն ու գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի աշխատանքներ: Մշակույթի տանը հյուր էին վանաձորցի, տարբեր բնագավառներում մեծ վաստակ ունեցող 10 կանայք:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի, Վանաձորի տեխնոպարկի ներկայացուցիչների և, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր կողմնորոշիչ սեմինար՝ Ձեռնարկատիրության ինկուբատոր հիմնադրամի նորարարության աջակցության Վանաձորի համաֆինանսավորման դրամաշնորհային մրցույթին առնչվող հարցերի քննարկման նպատակով: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

«Արտավազդ» մրցանակ` թատերարվեստի նվիրյալներին 30.03.2015
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանում անցկացվեց «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի 85-ամյակին:



