Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

05.10.2015

Հոկտեմբերի 5-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Ա. Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմին շնորհակալություն հայտնեց «Բերքի տոն-2015» ամենամյա տոնակատարությունը բարձր մակարդակով անցկացնելու համար, սակայն մտահոգություն հայտնեց, որ մասնակից համայնքների, ինչպես նաև տոնին՝ արտադրողների թիվը գնալով պակասում է:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները 9 ամսվա կտրվածքով: Նրա տեղեկացմամբ՝ սեփական եկամուտների պլանի կատարողականը տվյալ ժամակահատվածում կազմել է 95,5 տոկոս, գույքահարկինը ՝ 98,4 և հողի հարկի կատարողականը՝ 89,8 տոկոս: Մարզի ղեկավարը փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին խստորեն հանձնարարեց այսուհետ ևս հետևողական և լուրջ աշխատանքներ տանել մինչև տարեվերջ բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը զեկուցեց մարզում ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզում սկսվել է աշնանացանը, առայժմ ցանքս է կատարվել 7800 հեկտարում:
Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանին մարզպետը հանձնարարեց լուրջ ուշադրություն դարձնել արոտավայրերի վարձակալությանը՝ նշելով, որ արձանագրված թվերը իրեն չեն գոհացնում և կասկածների տեղիք են տալիս, իսկ վարչական հանձնաժողովին Ա. Նալբանդյանը հանձնարարեց նաև լուրջ ուսումնասիրություններ կատարել այս ուղղությամբ:
Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18