Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայց  մարզկենտրոնի թաղամասերում

Շրջայց մարզկենտրոնի թաղամասերում 30.10.2012

Պետբյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով՝ Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 30-ին հերթական շրջայցը կատարեց մարզկենտրոնում:

Մարզպետի խորհրդակցությունում 29.10.2012

Հոկտեմբերի 29-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ԼՈՌԵՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 26.10.2012

Օրերս Երևանում առաջին անգամ անցկացվեց Խուլերի ՀՀ մարզական ընտանիքների > մրցաշարը, որին մասանակցություն ունեցան Երևանի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզական ընտանիքները: Յուրաքանչյուր թիմում հանդես էին գալիս երեքական անձ, հիմնականում ծնողներ և երեխաներից մեկը: Վանաձորը՝ ի դեմս Լոռու մարզի, ներկայացնում էին Սերոբյանների, Վարդանյանների, Քամալյանների և Ստեփանյանների ընտանիքները: Տարաբնույթ մարզական ուրախ մրցելույթները աշխուժություն էին առաջացրել > ՀԿ-ի մշակույթի և սպորտի պալատում:

Փոխհամագործակցության հուշագիր

Փոխհամագործակցության հուշագիր 25.10.2012

Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզպետարանում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ստորագրեցին հուշագիր՝ մշակութային համատեղ միջոցառումներ նախաձեռնելու և իրականացնելու վերաբերյալ: Նպատակը ոչ միայն սոսկ տարբեր միջոցառումների կազմակերպումն է, այլ դրանց շնորհիվ հայրենի երկրամասի, նրա պատմամշակութային արժեքների նկատմամբ հատկապես մատաղ սերնդի կողմից արժանի վերաբերմունք դրսևորելու խնդիրը:

Ա. Գեւորգյանը շարունակում է մարզային այցերը

Ա. Գեւորգյանը շարունակում է մարզային այցերը 24.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր:

Լոռու մարզում էր Մեծ  Բրիտանիայի արտակարգ եւ  լիազոր դեսպանը

Լոռու մարզում էր Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը 23.10.2012

Հոկտեմբերի 23-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր համատեղ դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը: Լոռու մարզպետարանի իր աշխատասենյակում նրան ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51