Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդին՝ լավագույն մշակութային համայնք

Ալավերդին՝ լավագույն մշակութային համայնք 11.11.2012

Նոյեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար կազմակերպվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունում «Մշակութային լավագույն համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդի քաղաքը: Շնորհավորում ենք, մաղթում նոր հաջողություններ քաղաքի կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Նոյեմբերի 10-ը ՀՀ Տեղական ինքնակառավարման օրն է

Նոյեմբերի 10-ը ՀՀ Տեղական ինքնակառավարման օրն է 10.11.2012

Տոնական օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ողջույնն է հղել Լոռու մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, ավագանու անդամներին նրանց մաղթել արգասաբեր գործունեություն ի բարօրություն համայնքների բնակչության և համայնքային կյանքի բարելավման :

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 07.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 11.00-ից «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետների կողմից բնակչությանը ցուցաբերվելու է բժշկական օգնություն: Մասնագիտական խմբում ընդգրկված են հետևյալ մասնագետները` թերապևտ, սրտաբան, նյարդաբան, վիրաբույժ, վնասվածքաբան: Սույն թվականի նոյեմբերի 21-ին և 22-ին ժամը 11.00-ից «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի «Նարեկ» մասնաշենքում «Արաբկիր» բժշկական համալիր- ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից երեխաներին ցուցաբերվելու է բժշկական օգնություն: Մասնագիտական խմբում ընդգրկված են հետևյալ մասնագետները՝ մանկաբույժ, ուրոլոգ

Նպատակը կրթութական համակարգի  կենտրոնացումն է

Նպատակը կրթութական համակարգի կենտրոնացումն է 06.11.2012

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 6-ին հերթական շրջայցը կատարեց Լոռու մարզում: Նպատակը` կառավարության համար գերակա համարվող ծրագրերի կատարման ընթացքին` հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների, ավագ դպրոցների գործունեությանը, միջին մասնագիտական կրթությանը և բարձրագույն ուսումնական կրթական հաստատությունների գործունեությանը ծանոթանալն էր, այս ոլորտներին առնչվող հարցերի քննարկումը: Նախարարին ուղեկցում էին Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:(Տեսանյութ)

Առողջապահության նախարարը  Լոռու մարզում էր

Առողջապահության նախարարը Լոռու մարզում էր 02.11.2012

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա նախ եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում։ Կենտրոնի առաջին մասնաշենքը 2012-ի մայիսին վերաբացվել է ՙՍոցներդրումների հիմնադրամի՚ կողմից հիմնանորոգվելուց և առողջապահության նախարարության տրամադրած սարքավորումներով հագեցվելուց հետո։ Արդիականացված համաբուժարանում, վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում մասնագետների պակաս ևս չկա։ (Տեսանյութ)

Մարզպետն այցելեց Նոր Խաչակապ, Ղուրսալի և Քարաձոր համայնքներ 01.11.2012

Նոյեմբերի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻՄ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի տարածաշրջանի Նոր Խաչակապ, Ղուրսալի և Քարաձոր համայնքներում: Այցի նպատակը համայնքներում առկա խնդիրներին և իրականացվող շինաշխատանքներին ծանոթանալն էր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51