Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արտակ Աղեկյանի և Հայկ Բարոյանի հոգեհանգիստը 04.03.2015

Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք Տաշիր քաղաքում մասնակցեցին փետրվարի 28-ին ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և ժամկետային զինծառայող Հայկ Բարոյանի հոգեհանգստին:

Վանաձոր քաղաքի անհատ  աշխատող տաքսու վարորդներին տրվեցին պարզաբանումներ

Վանաձոր քաղաքի անհատ աշխատող տաքսու վարորդներին տրվեցին պարզաբանումներ 04.03.2015

Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի անհատ աշխատող տաքսու վարորդները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց անհամաձայնությունն արտահայտելու, իրենց հուզող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալու նպատակով Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանի, ՀՀ տրանսպորտի տեսչության պետ Արման Միրիջանյանի հետ:

Աշխատանքային խորհրդակցություն 02.03.2015

Մարտի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը հակիրճ ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված արտակարգ դեպքերը՝ մասնավորապես անդրադառնալով փետրվարի 27-ին Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր - Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափմանը (մոտ 20 տ), ինչի հետևանքով վնասվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:

Հաշվետվություններով հանդես եկան Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Կուրթան համայնքների ղեկավարները

Հաշվետվություններով հանդես եկան Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Կուրթան համայնքների ղեկավարները 02.03.2015

Լոռու մարզի բոլոր 113 համայնքների ղեկավարները մարզի ղեկավարի պահանջով հանդես են գալիս հաշվետվություններով, ավագանու անդամներին ու բնակիչներին ներկայացնում հաշվետու տարում կատարված աշխատանքը: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի, Վարդաբլուր Գյուլագարակ և Կուրթան համայնքներում:

Ախթալայի քաղաքապետը հանդես եկավ հաշվետվությամբ 02.03.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի հետ ներկա գտնվեց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հաշվետվությանը: Քաղաքապետի հաշվետվությունը լսելու էին եկել նաև ավագանու անդամները, համայնքի բնակիչները, ալավերդցիներ, ԼՀԿ-ի ներկայացուցիչները:

Մարզպետը ներկա գտնվեց Սպիտակ և Մեծ Պարնի համայնքների ղեկավարների հաշվետվություններին

Մարզպետը ներկա գտնվեց Սպիտակ և Մեծ Պարնի համայնքների ղեկավարների հաշվետվություններին 27.02.2015

Ավանդական է դարձել մարզի համայնքների ղեկավարների կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը ոչ միայն ավագանու անդամներին, այլև մարզպետարանի ներակայացուցիչներին ու հանրությանը: Մարզի ղեկավարի պահանջով իրականացվող այս գործընթացը մեկ նպատակ է հետապնդում՝ համայնքի կառավարումը դարձնել մասնակցային, աշխատաոճը՝ թափանցիկ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 16:55:04