Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Աուդիտորական սուգումները թերությունները հետգայում բացառելու նպատակ են հետապնդում»

06.10.2015

Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի  հերթական նիստը, որի ընթացքում  աուդիտորական հաշվետվությունների և եզրակացությունների քննարկման նպատակով ներկայացվեցին մարզային ենթակայության թվով տասը դպրոցներում   իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

 Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը ներկայացրեց դպրոցներում արձանագրված խախտումները, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցական խորհուրդների չկանոնակարգված գործունեությանը, աշխատաժամերի անհամաչափ բաշխմանը, միջին աշխատավարձերի, անաշխատունակության նպաստների ոչ ճիշտ հաշվարկմանը և այլն:

Ա. Նալբանդյանն, անդրադառնալով  նշված խախտումներին,  նշեց, որ եթե երկու տարի առաջ  որոշ դպրոցներում էական թերություններ էին հայտնաբերվում և դրանց արդյունքում դպրոցի տնօրեններ էին ազատվում աշխատանքից կամ ենթարկվում կարգապահական տույժերի, ապա, ներկայում էական խախտումների դեպքերը զգալիորեն նվազել են:

-Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից անցկացվող ստուգումները ոչ թե պատժելու, այլ դպրոցներին օգնելու և հետագայում թերությունները բացառելու նպատակ են հետապնդում: Մոտեցումը խիստ է լինում, սակայն, եթե կրկնակի ստուգումների արդյունքում, խախտումները կրկնվում են: Մենք մեր աշխատանքով հասել ենք նրան, որ դպրոցավարությունը մեր մարզում ամենաբարձր մակարդակով է իրականացվում: Ցավոք, նույնը չենք կարող ասել, կրթության որակի մասին,- ասաց մարզի ղեկավարը՝ տնօրեններից պահանջելով լրջագույն ուշադրություն դարձնել  կրթության որակին:

-Եթե դասարանում բացասական գնահատականի է արժանանում աշակերտների շուրջ իննսուն տոկոսը, ապա այդ հարցում առաջին հերթին մեղքի բաժին ունեն դպրոցի տնօրենն ու ուսուցիչը և հետո միայն աշակերտը,- նշեց Ա. Նալբանդյանը:  Նա տեղեկացրեց, որ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ քննարկման արդյունքում ստեղծվել է, այսպես կոչված, «ուսուցիչների բանկ», որի կազմում ընդգրկվել են լավագույն ուսուցիչներ մարզի տարբեր հանրակրթական դպրոցներից: Վերջիններս, շրջելով դպրոցառդպրոց, ստուգողական աշխատանքների և այլ միջոցներով  կվերահսկեն կրթության որակը:

Քննարկման ավարտին մարզի ղեկավարը շնորհավորեց տնօրեններին  «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ կանանց նվիրելով գեղեցիկ ծաղկ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18