Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղպատում  մեկնարկեց ասմունքի փառատոնը

Հաղպատում մեկնարկեց ասմունքի փառատոնը 11.10.2012

Հոկտեմբերի 10-ին Հաղպատ գյուղում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ փառատոնի մարզային փուլը: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, տարածքային կառավարման ու մշակույթի նախարարությունների աշխատակիցներ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքապետեր, մտավորականներ մարզից ու մայրաքաղաքից: Այս տարի փառատոնը նվիրված էր Սայաթ-Նովայի 300 և Եղիշե Չարենցի 115-ամյակներին:

«Բերքի տոն-2012»

«Բերքի տոն-2012» 09.10.2012

«Բերքի տոն» միջոցառումը հոկտեմբերի 7-ին արդեն 12-րդ անգամ անցկացվեց Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մերձակա «Հեքիաթ» հանգստի գոտում։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին շուրջ մեկ ամիս առաջ, որպեսզի տոնախմբությունն իր ձևաչափով հնարավորինս տարբերվի նախորդներից։ (Տեսանյութ)

Հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում

Հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում 07.10.2012

Շուրջ երեք ամիս առաջ Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզում էր, որտեղ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Լոռու և Վիտեբսկի մարզերի ղեկավարների միջև: Համագործակցության համաձայնագրեր կնքվեցին նաև Վանաձոր և Վիտեբսկ, Սպիտակ և Օրշա քաղաքների ղեկավարների միջև: Իսկ մայիսի 26-ին Վիտեբսկի մարզի Պոլոցկ քաղաքի 1150-ամյակի օրը համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել նաև Ալավերդու և Պոլոցկի քաղաքապետերի միջև:

Նշվեց  Վանաձորի օրը

Նշվեց Վանաձորի օրը 06.10.2012

Հոկտեմբերի 6-ին հերթական անգամ նշվեց «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը Հայքի հրապարակ բերել հազարավոր վանաձորցիների, հյուրերի՝ հարևան մարզերից ու անգամ մոտակա արտերկրից։ (Տեսանյութ)

Լոռու մարզում էր Բունդեսթագի պատվիրակությունը

Լոռու մարզում էր Բունդեսթագի պատվիրակությունը 04.10.2012

Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Փոխնախագահի այցը ճանաչողական էր, նպատակ ուներ ծանոթանալու մարզի արտադրական պոտենցիալին, առկա հիմնախնդիրներին, Գերմանական կառավարությոն կողմից մարզում իրականացվող ծրագրերին:

Հայաստանի հնագույն թատերափառատոնի 21-րդ  տոնականչը

Հայաստանի հնագույն թատերափառատոնի 21-րդ տոնականչը 03.10.2012

Սեպտեմբերի 30-ին Ալավերդու մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց «Թատերական Լոռի» հերթական՝ միջազգային փառատոնը: Այս անգամ փառատոնը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, թատերարվեստի գործիչներ, հյուրեր: (տեսանյութ)

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51