Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը եւ Գուգարաց թեմի առաջնորդը շնորհավորեցին տարեցներին

Լոռու մարզպետը եւ Գուգարաց թեմի առաջնորդը շնորհավորեցին տարեցներին 02.10.2012

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումների մի ամբողջ շարք՝ վանաձորցի տարեցներին շնորհավորելու և նրանց վաստակը գնահատելու համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ եղան Վանաձորի «Հույսի տուն» տարեցների հանգստյան տանը և ծերատանը:

Շինաշխատանքների պատկերն առավել գերադասելի է 01.10.2012

Հոկտեմբերի 1-ին անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ անդրադարձավ բյուջեից սնվող հիմնարկների կողմից կատարվող գնումներին, ևս մեկ անգամ հիշեցնելով համապատասխան ծառայություններին՝ լուրջ վերաբերմունք դրսևորել խնդրին: Ապա կարևորեց առողջապահական հիմնարկների բյուջեների կատարողականների հարցը:

Հոկտեմբերի 1-ը տարեցների  միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է 30.09.2012

Թանկագին մայրեր, հայրեր, տատիկներ ու պապիկներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Ձեզ՝ բոլորիդ, Տարեցների միջազգային օրվա առթիվ:

Շահագործման հանձնվեց Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների քաղաքային աղբավայրը 29.09.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն սեպտեմբերի 28-ին Ալավերդիում ներկա գտնվեց կոշտ կենցաղային թափոնների նոր քաղաքային աղբավայրի շահագործման արարողությանը:

Մասնակցային կառավարումը՝ հաջողության  երաշխիք

Մասնակցային կառավարումը՝ հաջողության երաշխիք 28.09.2012

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությանը հրավիրվել էին շուրջ մեկ տասնյակ հայրենական ու արտերկրյա բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների ու վարկային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելու վերջիններիս կողմից Լոռու մարզում իրականացվող բարեգործական աշխատանքների ու ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը խթանող հիմնահարցերը:

Մարզպետը ծանոթացավ Թումանյանի  տարածաշրջանի խնդիրներին եւ իրականացվող շինաշխատանքներին

Մարզպետը ծանոթացավ Թումանյանի տարածաշրջանի խնդիրներին եւ իրականացվող շինաշխատանքներին 27.09.2012

Սեպտեմբերի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանում էր: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, ՏԻՄ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Քարկոփ, Թեղուտ, Ախթալա, Օձուն, Ալավերդի համայնքներում մարզպետը ծանոթացավ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում երրորդ փուլով իրականացվող շինաշխատանքների ընթացքին, Ալավերդում նաև անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն տարածաշրջանի գյուղապետերի մասնակցությամբ, ինչպես նաև կատարեց քաղաքացիների ընդունելություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51