Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց մանկավարժներին

05.10.2015



Մարզպետը շնորհավորեց մանկավարժներին
Յուրաքանչյուր տարի Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Ուսուցչի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպվում, մեծարվում են մարզի վաստակաշատ մանկավարժները, արժևորվում ու գնահատվում է նրանց վաստակը:
«Ուսուցչի օրվա» առթիվ այս տարի մարզպետը հյուրընկալեց մարզի հանրակրթական դպրոցների թվով տասը ուսուցիչների: Նրանց շնորհավորեցին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:
Մարզի ղեկավարը ջերմ բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքեր հղեց ուսուցիչներին՝ մեծապես կարևորելով ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, երկրի ապագայի կերտման հայրենավեր գործում:
-Ուսումնատենչությունը, կրթության և գիտելիքի հանդեպ հարգանքը, նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները,-ասաց Ա. Նալբանդյանը:
Կարևորելով մարզի հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված ջանքերը՝ մարզպետը հույս հայտնեց, որ մանկավարժները ամենայն պատասխանատվությամբ այսուհետ ևս եռանդ չեն խնայի այդ գործում:
Մարզպետը շնորհավորագրեր, դրամական պարգևներ ու ծաղկեփնջեր հանձնեց Վանաձորի Վազգեն Առաջինի անվան (թիվ 1) հիմնական դպրոցի դասվար Գայանե Թամազյանին, Վանաձորի Ա. Բակունցի անվան (թիվ 7) հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսվարդ Աբրահամյանին, Վանաձորի Գ. Չաուշի անվան (թիվ 24) միջն.դպրոցի դասվար Անահիտ Պողոսյանին, Վանաձորի ծովակալ Իսակովի անվան (թիվ 23) հիմն.դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նաիրա Գաբրիելյանին, Ախթալայի թիվ 2 հիմն.դպրոցի ռուսաց լեզու և գրականության ուսուցչուհի Նինա Կոտանովային, Ալավերդու Հ. Թումանյանի անվան (թիվ 2) հիմն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Տանյա Ծատուրյանին, Ձորամուտի միջն.դպրոցի դասվար Նուբար Սիմոնյանին, Բազումի միջն.դպրոցի հայոց լեզու և գրականության ուսուցչուհի Անահիտ Բարխուդարյանին, Ստեփանավանի թիվ 1 հիմն.դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Լազարևային, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան (թիվ 8) միջն.դպրոցի դասվար Անահիտ Սարդարյանին՝ նշելով, որ ընտրությունը բավականին բարդ է եղել, և խրախուսանքի արժանի են շատերը:
Ուսուցիչներն օգտվելով առիթից` հանդես եկան կրթության որակի բարձրացմանն ուղղված առաջարկություններով, խոսեցին իրեն մտահոգող խնդիրներից: Նրանք նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին ուշադրություն ցուցաբերելու և մշտական աջակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27