Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 16.02.2013
Փետրվարի 15-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Լոռու մարզում կառավարության ղեկավարին ուղեկցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարներ:
ՆՎԵՐԸ ՝ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ 15.02.2013
Փետրվարի 14-ին Տեառնընդառաջի տոնի առթիվ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցում թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս. Չուլջյանի ձեռամբ տեղի ունեցավ նորապսակների օրհնության արարողությունը (Տեսանյութ)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 11.02.2013
Փետրվարի 11-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզպետարանի վարչությունների և բաժիների պետերը ներկայացրին ընթացիկ աշխատանքները, ծագած խնդիրները:
Ցուցանիշներն առայժմ գոհացնում են 29.01.2013
Հունվարի 29-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը` իրավիճակը գնահատելով բարվոք: Նրա տեղեկացմամբ հունվարի 25-ի դրությամբ հավաքագրվել է 111 մլն դրամ սեփական եկամուտ, նախորդ տարվա 118 մլն-ի դիմաց:
Պարգևատրվեցին զինծառայողներ և բուժաշխատողներ 28.01.2013
Հայոց ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև Լոռու մարզպետարանում: Մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին զինծառայողներին, երկրապահ կամավորական միության անդամներին, արցախյան հերոսամարտում արիություն ցուցաբերած բուժաշխատողներին:
ՏԵՂԵԿԱՏՎ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»-ԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝