Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խրախուսվել են լոռեցի մանկավարժները

07.10.2015

Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և «Ուսուցչի օրվա» առթիվ Լոռու մարզի մի խումբ մանկավարժներ խրախուսվել են ՀՀ վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և ՀՀ ԿԳ նախարարի պարգևներով:

Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Էմմա Անտոնյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Անահիտ Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը պարգևատրվել  ՀՀ ԿԳ նախարարի ոսկե հուշամեդալով:

Գուգարքի թիվ 1 ավագ դպրոցի  հայոց լեզու և գրականության ուսուցչուհի Զարուհի Մելքումյանը ՀՀ ԿԳ նախարարի ոսկե հուշամեդալով:

Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցի  դասվար Մարինե Աղաբաբյանը պարգևատրվել է  ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44