Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կկառուցվեն տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղին, ձմեռային սահուղիներ և հանգստի գոտիներ 22.01.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության գլխավոր և առանցքային թեման մարզի համար կարևորագույն ներդումային ծրագրի մասին իրազեկումն էր: Մարզի ղեկավարը հայտնեց, որ կանադացի մասնագետների կողմից Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում կկառուցվի տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղին:

Լոռու մարզպետ.  «Միասնական ջանքերով տեղական ինքնակառավարման մակարդակն առավել բարձր հարթություն ենք տեղափոխելու»

Լոռու մարզպետ. «Միասնական ջանքերով տեղական ինքնակառավարման մակարդակն առավել բարձր հարթություն ենք տեղափոխելու» 19.01.2018

Հունվարի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների խոշորացված և Վանաձորի ու Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար 19.01.2018

Հունվարի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը,ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Քաղաքացիների ընդունելություն  Լոռու մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Լոռու մարզպետարանում 19.01.2018

Հունվարի 18-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Վանաձորի, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջանների շուրջ քսան քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզի ղեկավարի պահանջը մեկն է՝ հետևողական և ծրագրված քայլեր իրականացնել կրթության որակը կտրուկ բարելավելու հաստատակամությամբ

Մարզի ղեկավարի պահանջը մեկն է՝ հետևողական և ծրագրված քայլեր իրականացնել կրթության որակը կտրուկ բարելավելու հաստատակամությամբ 19.01.2018

Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության նպատակը տարեսկզբին ոլորտային խնդիրների շուրջ արված վերլուծության ներկայացումն էր և տարվա անելիքների նախանշումը: Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Ներկայացվեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի հաշվետվությունը

Ներկայացվեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի հաշվետվությունը 19.01.2018

2017թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ բաժնի պետ Ալիկ Սահակյանը: Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 15:20:32