Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն. շատերը եկել էին պարզապես շնորհավորելու

14.06.2018

Այսօր քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ավելի քան 3 ժամ տևած ընդունելությանը մասնակցեց շուրջ 60 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Հարցերի գերակշիռ մասը սոցիալական բնույթի էին: Շուրջ 20 քաղաքացի մարզի ղեկավարին դիմեց ֆինանսական աջակցության խնդրանքով, քիչ չէին նաև աշխատանքի տեղավորման հարցով եկածները: Մարզպետ Հ. Մարգարյանը խոստացավ գումարային աջակցություն ցուցաբերել կարիքավորներին, իսկ աշխատանքի տեղավորման խնդրով եկածներին առաջարկեց դիմումներ և աշխատանքային կենսագրություններ ներկայացնել՝ խոստանալով հնարավորության դեպքում աջակից լինել: Արդեն երեսուն տարի բնակարանամուտի սպասող, «Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Լոռու մարզի գյուղական բնակավայրերի բնակիչներ ևս եկել էին՝ տեղեկանալու՝ վերջապես ե՞րբ է լուծվելու իրենց խնդիրը: Նրանց պարզաբանվեց, որ հարցը դարձյալ ՀՀ կառավարության օրակարգում է և անպայման լուծում կստանա, իսկ մոտակա օրերին խնդրի վերաբերյալ քննարկում կանցկացվի ՀՀ փոխվարչապետի մոտ:

Մարզի ղեկավարին դիմեցին նաև կոմունալ-կենցաղային, բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներով: Նրանց առաջարկվեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետ համապատասխան ընթացք կտրվի: Իսկ շատերն էլ եկել էին պարզապես շնորհավորելու մարզպետ Հրանտ Մարգարյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59