Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ծանոթացավ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման աշխատանքներին

Լոռու մարզպետը ծանոթացավ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման աշխատանքներին 26.10.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ այսօր հերթական անգամ եղավ Վանաձորի տեխնոկենտրոնի շինհրապարակում՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի՝ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման նախագծային արժեքը 3 մլն 800 հազար ԱՄՆ դոլար է:

Ավարտվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը 26.10.2015

Վանաձորում ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը: Նպատակը` հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումն էր, առողջ ապրելակերպի ամրապնդումը: Ռազմամարզական խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը

Աշխատանքային խորհրդակցություն 26.10.2015

Սեպտեմբերի 26-ի երկուշաբթին Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Արթուր Նալբանդյանը ամփոփ անդրադարձավ սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը՝ նվիրված Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով 21.10.2015

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով, հայտնում է president.am կայքը:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 21.10.2015

Հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում արժևորելու, զինվորին գնահատելու ու սատարելու նպատակով հոկտեմբերրի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր մի նոր հանդիպում. Լոռու մարզից թիվ 4 բանակային կորպուսում ժամկետային զինծառայություն անցնող լավագույն զինվորները հանդիպեցին իրենց ծնողների հետ և մասնակից դարձան տոնական միջոցառման:

Ծանուցում 21.10.2015

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին Լոռու մարզպետարանում տեղի կունենա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական մամլո ասուլիսը՝ նվիրված մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2015թ. կիսամյակային արդյունքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22