Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Փամբակ և Ջիլիզա համայնքների ղեկավարները 29.06.2017
Այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանին և Ջիլիզա համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանին՝ նրանց տեղական ինքնակառավարման մարմիններում երկարատև արգասաբեր աշխատանքի և համայնքի ղեկավարման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորելու նպատակով: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:

Ախթալայում նախատեսվում է հիմնել Ժակ դը Մորգանի անվան թանգարան 29.06.2017
Ախթալայում ֆրանսիացի հնագետ, պատմաբան, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժակ դը Մորգանի անվան թանգարան հիմնելու ծրագրի շրջանակներում եռօրյա գործնական այցով Լոռու մարզում էին Օտ-Տեղ-դը-Պրովանս կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Գերասիմենկոն և Ֆրանսիայի Սեն Ժերմեն-ան-Լեյ թանգարանի հնագիտության բաժնի տնօրեն Քրիստին Լորը:

Յոթերորդ հրատապ ծրագրի մեկնարկը մարզում տրված է 27.06.2017
Յոթերորդ հրատապ ծրագրի մեկնարկը մարզում տրված է, և այսօր մարզի ղեկավարն իր աշխատանքային օրն սկսեց է շինհրապարակներ այցելությամբ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի և վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանի ուղեկցությամբ նա նախ եղավ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց և թիվ 3 համաբուժարան տանող հատվածում, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ շինաշխատանքներ է իրականացնում մրցույթում հաղթող ճանաչված «Արգիշտի» ընկերությունը: Այստեղ նախատեսվում է ասֆալտապատել շուրջ 2200-2300 քառակուսի մետր տարածք: Ծրագրի արժեքը 27 մլն դրամ է:

Հրավիրում ենք մասնակցելու 27.06.2017
2017թ.-ի հուլիսի 3-ին ժամը 11.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Ավստրիական զարգացման գործակալությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում կանցկացնի օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկման միջոցառում:

Առաջին անգամ Հայաստանում. Ինժեներական համաժողով ցուցահանդես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 26.06.2017
Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում առաջին անգամ Հայաստանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կազմակերպեցին ինժեներական համաժողով-ցուցահանդես:

Դինքի անունը կրող անտառում եղևնի տնկեց Ռաքել Դինքը 23.06.2017
«Էյ -Թի Փի» ընկերությունը, որն անտառվերականգնման ծրագրեր է իրականացնում ողջ հանրապետությունում, բնապահպանական ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում: Այստեղ է գտնվում Միրաք ընտանիքի անտառավերականգնման տնկարանը, որի կողմից տարեկան արտադրվող 100 հազարավոր տնկիներն օգտագործվում են անտառատնկման նպատակով: