Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամության հիմնախնդիրների տարեվերջյան հաշվետվություն

Հաշմանդամության հիմնախնդիրների տարեվերջյան հաշվետվություն 11.12.2015

Դեկտեմբերի 11-ին Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան ընդլայնված նիստը։

Կարևորվեց համագործակցությունը մարզպետարանի, ՏԻՄ կառույցների և ոստիկանության միջև 10.12.2015

ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան- ՏԻՄ ծրագրային համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, մարզի խոշոր համայնքների ղեկավարների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցչի մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ հանդիպման թեման ամանորյա տոնակատարության նախապատրաստության և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանմանն ուղղված խնդիրներն են:

Մշակութային հուշարձանների վերանորոգումներ կիրականացվեն Ախթալայում 10.12.2015

Ֆրանսիայում և Հայաստանում զբոսաշրջային ծրագրեր իրականացնող «Մոմիկ» կազմակերպության նախագահ Շանթ Մարջանյանի հրավերով Լոռու մարզ են այցելել մշակութային արժեք ներկայացնող ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ զբաղվող ֆրանսիական «Ղոմպաղ» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր Շանթի առաջարկությամբ պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրություններ կատարել Ախթալայում՝ 2016թ. ամռանն այստեղ առկա մշակութային արժեքների վերանորոգման, դրանց հարակից տարածքների բարեկարգման նպատակով:

Քաղաքացիների հերթական ընդունելությունը

Քաղաքացիների հերթական ընդունելությունը 10.12.2015

Դեկտեմբերի 10-ին, Լոռու մարզպետարանում, մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մարզպետին հանդիպելու համար ցուցակագրվել էին Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչներ, կային նաև Ստեփանավանի տարածաշրջանից: Նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ:

Հայտարարություն 09.12.2015

Դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին Գ. Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի կունենա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա ընդլայնված նիստ: Օրակարգում՝

Հոգեհանգստյան արարողություն  երկրաշարժի զոհերի հիշատակին

Հոգեհանգստյան արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին 08.12.2015

Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36