Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն

15.06.2018

 Հունիսի 15-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրեցին նաև, ինչպես տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների, այնպես էլ՝ քաղաքացիների կողմից բարձրացված տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ:
Ն. Սարգսյանը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի համար օրենքով սահմանված կարգով առանձին աշխատակիցներ անպայման կխրախուսվեն:
Քննարկվեց նաև քաղաքացիների ընդունելության կանոնակարգման հարցը՝ բնակիչների կողմից բարձրացված հարցերին առավել օպերատիվ լուծում տալու նպատակադրմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36