Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը Ախթալայում

«Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը Ախթալայում 02.11.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հոկտեմբերի 28-29-ին Երևանի Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Հիշողության կերպարանքները» խորագրով, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ներկայացուցիչները:

Աշխատանքային խորհրդակցություն 02.11.2015

Նոյեմբերի 2-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում գրանցվել է 8 դեպք, որից 2-ը հրդեհի, 1-ը՝ ՃՏՊ՝ 4 տուժածով, 1-ական տանիքի փլուզման ու քարաթափման և 3-ը՝ կենցաղային բնույթի:

Կմասնակցեն հանրապետական փուլին 30.10.2015

ՀՀ կրթության և գիտության, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների, ՀՀ ոստիկանապետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համատեղ որոշման համաձայն հոկտեմբերի 1-20-ը Լոռու մարզի մրցութային հայտ ներկայացրած դպրոցներում ևս կազմակերպվեց և անցկացվեց «Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական 6 դպրոցների զինղեկներ:

Լավագույն զինծառայողները խրախուսվեցին կարճատև արձակուրդով

Լավագույն զինծառայողները խրախուսվեցին կարճատև արձակուրդով 30.10.2015

Բանակ-ընտանիք կապի ամրապնդման, հայ ընտանիքի դերը բանակաշինության գործում արժևորելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն էր կազմակերպվել Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում: Լոռու մարզից թիվ 3 բանակային կորպուսում ժամկետային զինծառայություն անցնող լավագույն զինվորները հանդիպեցին իրենց ծնողների հետ և մասնակից դարձան տոնական միջոցառման:

«Առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացառումը և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիրը ներկայացվեց «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից 30.10.2015

Հոկտեմբերի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացրեց իր կողմից իրականացվող «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացառումը և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիրը՝ «Կլոր սեղան-շնորհանդես» միջոցառում կազմակերպելով` Լոռու մարզպետարանի աշխատակազմի, զանգվածային լրատվամիջոցների, բժիշկների մասնակցությամբ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 28.10.2015

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ,- այս մասին տեղեկացնում է mta.gov.am կայքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53