Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԱԻ նախարարի  մոտ քննարկվել են  Լոռու մարզում առկա մի շարք խնդիրներ

ՏԿԱԻ նախարարի մոտ քննարկվել են Լոռու մարզում առկա մի շարք խնդիրներ 25.01.2016

Հունվարի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ քննարկվել է էներգակիրների սակագների և աշխատավարձերի բարձրացման պատճառով մարզի մի շարք համայնքներում կուտակված պարտքերին առնչվող խնդիրը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու քաղաքապետերը: Վերոնշյալ քաղաքային և Ջիլիզա գյուղական համայնքների ղեկավարները դիմել են ՀՀ կառավարությանը` այս հարցի լուծման նպատակով գումարներ հատկացնելու խնդրանքով:

Տարեկան հաշվետվություն ներկայացրեց անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը

Տարեկան հաշվետվություն ներկայացրեց անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը 22.01.2016

Հունվարի 22-ին 2015թ. աշխատանքային հաշվետվությունով հանդես եկավ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը: Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, լրատվամիջոցներ:

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Ներքին աուդիտի և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Ներքին աուդիտի և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները 21.01.2016

Հունվարի 21-ին 2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Հողաշինության և հողօգտագործման բաժինը և Քարտուղարությունը

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Հողաշինության և հողօգտագործման բաժինը և Քարտուղարությունը 20.01.2016

Հունվարի 20-ին 2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը և քարտուղարության պետ Սամվել Մակարյանը:

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Իրավաբանական,  Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինները

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Իրավաբանական, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինները 19.01.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականով արդեն երկրորդ տարին անընդմեջ մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերը հանդես են գալիս հաշվետվություններով՝ իրենց զեկույցներում ներառելով ոչ միայն տարվա ընթացքում կատարված աշխատանքները, թերություններն ու բացթողումներն, այլև առաջարկություններ ներկայացնում ստորաբաժանման աշխատանքն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու նպատակով:

Աշխատանքային խորհրդակցություն 18.01.2016

Հունվարի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22