Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 23.11.2015

Նոյեմբերի 23-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա տեղեկատվության, նշված ժամանակահատվածում գրանցվել է 18 դեպք, որից 13-ը հրդեհի, 1-ը՝ ՃՏՊ, 1՝ դիակի հայտնաբերման և այլն:

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում.  քննարկում Լոռու մարզպետարանում

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում. քննարկում Լոռու մարզպետարանում 20.11.2015

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ԿՁՑ) նախաձեռնությամբ նոյեմբերի 16-22-ը անց կկացվի «Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը:

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի 19.11.2015

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններից: Դիմողների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի վարչությունների և բաժինների պատասխանատու աշխատակիցներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ  ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի հոբելյանի առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի հոբելյանի առթիվ 18.11.2015

Թանկագին վարպետ Իմ և Լոռու բազմահազար թատերասերների անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանը:

Նախնական տվյալներով քամու պատճառած վնասի չափը կազմել է 311 մլն դրամ 17.11.2015

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզի ողջ տարածքում ուժեղ քամին լուրջ վնասներ հասցրեց ինչպես բնակֆոնդին, կոմունալ տնտեսությանը, այնպես էլ՝ կոմունիկացիոն ցանցերին: Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերին 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատկան մարմինների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցություն հրավիրեց քամու պատճառած վնասները, աղետի հետևանքները կարճ ժամանակամիջոցում վերացնելու հարցերի շուրջ և հանձնարարեց արագ կերպով համայնքներում ձևավորել հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

Մարզի ղեկավարը ևս մասնակցեց բարեգործական ակցիային

Մարզի ղեկավարը ևս մասնակցեց բարեգործական ակցիային 17.11.2015

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի երեք ներկայացուցիչների, ովքեր մարզի ղեկավարի մոտ էին եկել աջակցության խնդրանքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:04:26