Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների 22.12.2015

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 2015թ. ամփոփիչ մամլո ասուլիսը: Հրավիրվում են Լոռու մարզում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչները և հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները: Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թումանյանում կգործի Քաղաքացիների սպասարկաման գրասենյակ 16.12.2015

Այսօր Թումանյանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Թումանյանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

Կառավարությունը պատրաստ է ՏՏ ոլորտում նոր ծրագրեր ֆինանսավորել,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Կառավարությունը պատրաստ է ՏՏ ոլորտում նոր ծրագրեր ֆինանսավորել,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 14.12.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 12-ին այցելել է Վանաձոր, որտեղ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում դեկտեմբերի 12-ից անցկացվում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Վարչապետին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված են ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

Հանդիսություն՝ նվիրված Լենա Անթառանյանի հոբելյանին

Հանդիսություն՝ նվիրված Լենա Անթառանյանի հոբելյանին 14.12.2015

Լոռու մարզային գրադարանի դահլիճում Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը և Լոռու մարզպետարանը կազմակերպել էին հանդիսություն՝ նվիրված Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի ծննդյան 65-ամյա հոբելյանին:

ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ Մհեր Մելիքյանին

ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ Մհեր Մելիքյանին 14.12.2015

Մշակույթի ոլորտում ունեցած ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, դասական և ժողովրդական ժանրերի երգիչ Մհեր Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պարգևը Մ. Մելիքյանին հանձնել է դեկտեմբերի 11-ին Արտաշատ քաղաքում կայացած «Մենք ենք, մեր մարզերը» խորագիրը կրող՝ շնորհալի երաժիշտ կատարող երեխաների հաշվետու համերգի ժամանակ:

Աշխատանքային խորհրդակցություն 14.12.2015

Դեկտեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի տեղեկատվությունը՝ անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ 11 դեպքերի վերաբերյալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36