Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ին, թիվ 2404-Ն որոշմամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ:

Հանքավան մեկնեց ճամաբարականների երրորդ հերթափոխը 27.07.2017
ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2017 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստ անց են կացնում նաև Լոռու մարզի դպրոցականները: Երեխաների ամառային հանգիստն իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ:
2017 թվականի հուլիսի 29-ին > ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:

Հրավիրում ենք մասնակցելու. Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ Երևանում 26.07.2017
Սույն տարվա հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ:

Արցախցի դպրոցականների համար էքսկուրսիա էր կազմակերպվել 26.07.2017
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի համակողմանի փոխհամագործակցության շրջանակներում արդեն մի քանի տարի Լոռու մարզի մանկական ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում նաև արցախցի դպրոցականները: Նրանց առաջին խումբը մարզ ժամանեց հուլիսի 20-ին: Մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ 14 արցախցի դպրոցականներին և նրանց ղեկավարին այս անգամ հյուրընկալել էին «Գուգարք» ճամբարում: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի ուղեկցությամբ հուլիսի 25-ին երեխաների համար էքսկուրսիա էր կազմակերպվել դեպի մարզի տեսարժան վայրեր, տուն-թանգարաններ:

Մարզի դպրոցներում կներմուծվի «Համակարգչային գիտություն» առարկան 26.07.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ հուլիսի 25-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Նախ և առաջ մարզի ղեկավարը ներկայացրեց մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագրի ընթացքը՝ նշելով, որ ծրագրի կազմման գործընթացն ավարտված է: Ծրագիրը ներկայում գտնվում է գործառնական փուլում: