Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Որոշվեցին  հանրակրթության լավագույնները

Որոշվեցին հանրակրթության լավագույնները 15.06.2017

Ավանդույթի համաձայն, 2016-2017թթ ուսումնական տարվա ավարտին ամփոփվեցին «Լավագույն տնօրեն», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում մարզային մրցույթի արդյունքները:

Հայկական մեղրարտադրությանը բարենպաստ հեռանկարներ են սպասվում 15.06.2017

Հունիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Անասնաբուժական ՊՈԱԿ-ի մասնագետների ուղեկցությամբ Լոռու մարզպետարանում էր «Մուլտի-Ագրո» գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Հայաստանի մեղվապահների ազգային ասոցացիայի նախագահ, ավելի քան 40 տարի ազգային մեղվաբուծության ոլորտում բարենորոգումներ իրականացրած Ռոզա Ծառուկյանը, որը հանդիպում ունեցավ մարզի մեղվաբույծների հետ:

Հարգանքի տուրք Սպիտակի և Ֆուկուշիմայի  երկրաշարժերի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Սպիտակի և Ֆուկուշիմայի երկրաշարժերի զոհերի հիշատակին 14.06.2017

Հունիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաք՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ ծաղիկներ խոնարհելու:

Ի նշանավորումն  ՌԴ ազգային տոնի

Ի նշանավորումն ՌԴ ազգային տոնի 12.06.2017

Ռուսաստանի Դաշնության տոնի առիթով Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիսությանը հրավիրվել էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի, պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:

Սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի ներկայացման նպատակով

Սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի ներկայացման նպատակով 09.06.2017

Հայաստանի Հանրապետության ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունիսի 9-ին Լոռու մարզպետարանում անցկացրեց սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017թ.-ի «Տնային այցելություն կատարելու, սոցիալական գործակալության(բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային այցելությունների թվի մասին ամսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» հրամանի ներկայացման նպատակով:

ՀՀ Նախագահի նախընտրական խոստումը կատարված է. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 մլն դրամ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար

ՀՀ Նախագահի նախընտրական խոստումը կատարված է. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 մլն դրամ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար 06.06.2017

Նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում մարզպետ Ա. Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել, և այժմ, նրա հանձնարարությամբ, գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները, փողոցների բարեկարգման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53