Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 05.06.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

«Հատուցում ազատամարտիկներին» ծրագրի շրջանակներում սևծովյա ամառային հանգիստ կանցկացնեն զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամները, ազատամարտի վետերանները

«Հատուցում ազատամարտիկներին» ծրագրի շրջանակներում սևծովյա ամառային հանգիստ կանցկացնեն զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամները, ազատամարտի վետերանները 02.06.2017

Արտ» բարեգործական ընկերությունը Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ Լոռու մարզում արդեն երկրորդ տարին իրականացնում է «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում Սև ծովի ափին ամառային հանգիստ անցկացնելու նպատակով անվճար ուղեգրեր են բաշխվում 1992-94թ.թ. և դրանից հետո զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին:

Լոռու մարզպետի հունիսմեկյան անակնկալը փոքրիկներին 01.06.2017

Երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի ևս մարզի համայնքներում նշվեց հանդիսավորությամբ: Միջոցառումների կազմակերպման հարցում անմասն չմնաց նաև Լոռու մարզպետարանը: Ավանդույթը չխախտելով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունն ունեցավ այդ միջոցառումներից մի քանիսին՝ ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն:

500 մլն դրամ՝ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար 01.06.2017

Գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները՝ դեռևս անցած տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանրապետության նախագահին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ընթացիկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ մարզի ղեկավարի խնդրանքը բավարարվել է, և նախագահի հանձնարարությամբ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ: Եվ ահա մայիսի 31-ին հանրապետության կառավարությունից տեղեկություն ստացվեց, որ նշյալ գումարը արդեն հասցեագրվել է մարզկենտրոնին:

Հայտարարություն

Հայտարարություն 31.05.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 31.05.2017

Հարգելի բարեկամներ, թանկագին ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ընտանիքի ու երեխաների իրավական պաշտպանությունն իր կարևորագույն տեղն ունի մեր օրենքներում, և մենք գոհունակությամբ ենք նշում, որ նրանց՝ մեր փոքրիկ համերկրացիների կյանքի ու դաստիարակության խնդիրները մեզանում եղել և մնում են մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22