Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել ֆինանսական խնդիրները

Բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել ֆինանսական խնդիրները 05.05.2017

Մարզի առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրների քննարկման նպատակով այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի առողջապահական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում:

Պարարտանյութի բաշխումը մոտենում է ավարտին

Պարարտանյութի բաշխումը մոտենում է ավարտին 05.05.2017

Մարզկենտրոնի երկաթուղային կայարանում բեռնաթափվեց 6 վագոն՝ բեռնավորված 322 տոննա հանքային պարարտանյութերով: Դրանով ավարտվեց Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջանների ֆերմերային տնտեսություններին պետական աջակցության ծրագրով մատակարարվող պարարտանյութի պետական ծրագիրը:

Մարզի ղեկավարի ցուցումները խիստ էին, հանձնարարականները՝ հստակ, կարճ ժամանակում դրանք պատշաճ իրագործելու պահանջով

Մարզի ղեկավարի ցուցումները խիստ էին, հանձնարարականները՝ հստակ, կարճ ժամանակում դրանք պատշաճ իրագործելու պահանջով 04.05.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երկու խորհրդակցություն անցկացրեց, առաջինը՝ Լոռու մարզպետարանում՝ Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և երկրորդը՝ Սպիտակ համայնքում՝ Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Այսպիսով՝ մարզի ղեկավարն ավարտեց արտագնա խորհրդակցությունները մարզի տարածաշրջաններում:

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին 02.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը: Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տան հիմնանորոգմանը:

«Փոխեք ձեր մտածելակերպը, բնակչին շահագրգռեք արարելու, շահույթ ստանալու». Լուռու մարզպետը արտագնա խորհրդակցություններ Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածաշրջաններում

«Փոխեք ձեր մտածելակերպը, բնակչին շահագրգռեք արարելու, շահույթ ստանալու». Լուռու մարզպետը արտագնա խորհրդակցություններ Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածաշրջաններում 30.04.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի արտագնա խորհրդակցությունները մարզպետի տեղակալներ Տիգրան Բադոյանի, Արսեն Դարբինյանի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջին հերթին պայմանավորված էին ՀՀ կառավարության կողմից վերջին շրջանում ընդունված օրախնդիր որոշումների և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականների կատարման հրատապությամբ:

Գյուլագարակի դպրոցում հյուր էին Վանաձորի թիվ 4 դպրոցի մասնագետները. Տեսադաս 8-րդ ա դասարանում

Գյուլագարակի դպրոցում հյուր էին Վանաձորի թիվ 4 դպրոցի մասնագետները. Տեսադաս 8-րդ ա դասարանում 30.04.2017

«Սմարթ» ուղին բռնած մարզում Լոռու մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում շարունակվում են «Սմարթ դասարանների» կառուցումն ու կահավորումը, շարունակվում են նաև հեռավար դասընթացների կազմակերպումը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36