Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սմարթ» մարզ գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում

«Սմարթ» մարզ գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում 19.05.2017

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներում վերջիններիս կողմից տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին շարունակվում են «Սմարթ» դասասենյակների կառուցման ու կահավորման աշխատանքները: Նրանցից 5-ը Վանաձորում շահագործման հանձնվեցին ամսվա սկզբին և արդեն լիարժեքորեն գործում են: Այսօր մարզպետ Ա. Նալբանդյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեցին Ստեփանավանի թիվ 1, 6 և Ալավերդու թիվ 12 դպրոցների «Սմարթ» դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունները:

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու, ոստիկաններ կլինեն քաղաքային համայնքերի բոլոր դպրոցներում

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու, ոստիկաններ կլինեն քաղաքային համայնքերի բոլոր դպրոցներում 18.05.2017

ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցության շրջանակներում մայիսի 18-ին հերթական հանդիպումն անցկացվեց Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչների, համայնքների պաշտոնյաների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սքրինինգային ծրագրերի կատարման մակարդակը տարեվերջին պետք է հասցվի առնվազն 90-95 տոկոսի

Սքրինինգային ծրագրերի կատարման մակարդակը տարեվերջին պետք է հասցվի առնվազն 90-95 տոկոսի 17.05.2017

Առողջապահական մի շարք խնդիրների քննարկման նպատակով Լոռու մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել մարզի ամբուլատոր-պոլիկլինական բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր Լոռու մարզետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամաբարյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի «Հիվանդությունների վերահսկում և կանախարգելում» ծրագրի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը:

«Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով»

«Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով» 17.05.2017

Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլճում, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ և մարզի քաղաքային համայնքների մամուլի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում՝ «Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով» խորագրով: Բաժնի պետ Վահե Դոխոյանը տեղեկացրեց, որ հանդիպման օպերատիվ առիթը մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականն է՝ ուղղված համայնքապետարանների առավել բաց և թափանցիկ աշխատանքի կազմակերպմանը:

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017»

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017» 17.05.2017

Մայիսի 19-ին Վանաձորի մարզահամալիրի մարզադահլիճում կմեկնարկի Լոռու մարզպետի ավանդական դարձած ֆուտզալի գավաթի 6-րդ խաղարկությունը: Այսօր հայտագրված թիմերի ներկայացուցիչների և մրցավարների մասնակցությամբ մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ առաջնության կազմկոմիտեի անդրանիկ նիստը Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանի նախագահությամբ:

Կրթական և գիտական, բիզնես միջավայրը, առկա պայմանները հրաշալի նախադրյալներ են Լոռու մարզում կլաստերի գաղափարն իրականություն դարձնելու համար

Կրթական և գիտական, բիզնես միջավայրը, առկա պայմանները հրաշալի նախադրյալներ են Լոռու մարզում կլաստերի գաղափարն իրականություն դարձնելու համար 16.05.2017

Մայիսի 15-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ու Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրանք մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղան Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23